Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՆԵՑԻ ԿՏՐԻՃ

(էջ 125)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 11, 22, թ. 10ա — բ։ № 11 ինքնագիրը՝ 1876, օգոստոսի 26 թվակիր երկտողի հետ հեղինակն ուղարկել է Փ. Վարդանյանին։ Վերջին փաստով, ինչպես նաև Փ. Վարդանյանի՝ Ռ. Պատկանյանին հասցեագրած՝ 1876, հունիսի 18-ի պատասխան նամակով (ՌՊֆ № 1116) որոշվում է բանաստեղծությունը գրելու մոտավոր ժամանակը։

Տպագրվել է ԱԵ, էջ 5, ԳՔԲ II, էջ 117—118, ՌՊԵ I, էջ 145։

ՌՊֆ № 11-ի տեքստային տարբերությունները.

4 Ջիլերս ամուրի կասես երկաթի։
9 Դիմացս դըրե՛ք մարդ հարուր, հազար,
10 Ըզնոցա ջարդեմ զերդ բողկ ու գազար.
11 Այլք ինչ շաբթու մեջ՝ ես այն օր կանեմ,–
14 (Նըրա սուրբ հողին ըլամ ես ղուրբան)։
16 Բայց, մե՜ղք, մե՜ղք, թըմբրած է նորա հոգին
17 Թե մեկ օր զարթի նորա վեհ հոգին,
19 Ո՞վ էր երկուքեն ըստակ և կամ տեր...
20 Ա՞խ, ե՞րբ պիտի թընդաք, խե՜ղճ Հայի սրտեր։

ՎԱՆԵՑՈՅ ՀԱՅՐ-ՄԵՐԸ

(էջ 126)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ, № № 9գ, 22, թ. 2բ։ № 9 ինքնագրին կից երկտողը թվագրված է 1876 թվականի հուլիսի 18։ Բանաստեղծության գրության մոտավոր ժամանակը որոշվում է 1876 թվականի հունիսի 18-ին Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի նամակով (ՌՊֆ, 1116)։

Աաջին անդամ տպագրվել է՝ Փ, 1877, № 3, էջ 221, ապա ԱԵ, էջ 1, ԳՔԲ 11. էջ 114, ՌՊԵ I, էջ 141։

№ 9գ ինքնագրի տեքստային տարբերությունները.
1 Հայր մեր երկնավոր՝ սուրբ լա քո անուն,
5 Այսօր ալ, վաղն ալ քու նացդ չուզենք,
6 Միայն տո՛ւր հայիս ձեռքը մի մի զենք.
7 Չենք խնդրեր թողնել մեր անձին պարտքը.
8 Թեք վերցուր տանկի խայտառակ հարկը.
10 Որ վերականգնի ազգը քու Հայկյան։


ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ

(էջ 127)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ, № № 15, 22, թ. 10բ — 11բ, 136, թ. 3ա— 4ա։ 15 ինքնագիրը՝ 1876 թվականի 26 սեպտեմբերի թվակիր նամակով Պատկանյանը ուղարկել է Փ. Վարդանյանին։ Բանաստեղծության մասին հիշատակություն կա նաև Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի 1876 թվականի հունիսի