ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈՒՔԸ
(էջ 139)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրելու ստույգ ժամանակն անհայտ է: Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1878, № 3, էջ 245—246։ Փ-ի այս համարը գրաքննությունը տպագրության է թույլատրել 1878 թվականի փետրվարի 18-ին, հետևաբար բանաստեղծությունը գրված է 1878 թվականի փետրվարից ոչ ուշ։ Այնուհետև տպագրվել է՝ ԱԵ, էջ 11—12, ԳՔԲ II, էջ 124—125, ՌՊԵ I, էջ 159—160։
Փ, ԱԵ 5 Քաջ ես, լըսել եմ. ինքըդ մեծավոր,
29—32 տողերը տեղ են գտել միայն ՌՊԵ 1-ում։
61-ԵՐՈՐԴ ՀՈԴՎԱԾ
(էջ 141)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 93 և մեկ ընդօրինակություն ՌՊֆ № 149, թ. 20բ–21ա, անթվակիր է։ Բեռլինի վեհաժողովը, ուր Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-րդ հոդվածի, տեղի է ունեցել 1878 թվականի հուլիսին։ Հավանաբար, բանաստեղծությունը գրված է հենց նույն թվականին։
Տպագրվում է առաջին անգամ։
ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(էջ 143)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է «Մշակում» (1878, № 109), Ասիացու (Գրիգոր Արծրունու) հերթական «Ֆելիետոնում», ուր ասված է. «Արի, դու իմ բարեկամ, Գամառ–Քաթիպա, դո՛ւ օգնիր ինձ քո գրչով հայտնել այն զգացմունքը, որ ես ինքս անզոր եմ հայտնելու...
Դու նվիրեցիր ինձ քո գեղեցիկ բանաստեղծություններից մեկը,– ահա տպում եմ ես նրան իմ թույլ ֆելիետոնիս մեջ»։ Այս տողերին հաջորդում է «Այց Հայաստանի» բանաստեղծությունը։
Այնուհետև տպագրվել է՝ ԳԲԲ II, էջ 159—160, ՌՊԵ I, էջ 161։ Վերջինում՝ «Նվեր Գրիգոր Արծրունուն» ընծայականով։
ՆԱԼԲԱՆԴԻՆ ԶԱՅՐՈՒՅԹԸ
(էջ 144)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ 75 15 89ա, 89բ։ Վերջինը՝ անվերնագիր: Պահպանվել է նաև մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ 15 149, թ. 23բ—25բ։ Գրության թվականն անհայտ է։ Նկատի ունենալով 1878 թ. գրած «Պապաճան Մասեհը» երգիծական ակնարկը, «Նալբանդին զայրույթը» ևս, հավանաբար, գրել է նույն թվականին։ Տպագրվել է ՌՊԵ III, էջ 30—32։
№ 89բ 1 Երբ [որ] բացվեց [ավ] դըպրոց Սահակ Մեսրոպին
№ 89բ 2 Դողդըղաց [բակը] Սուրբ խաչի բակին,