Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանեմ ես ձեզ ազատ ազգ),

ունեն հետևյալ ծանոթագրությունը՝ «Հայկազյանց: Արշակունյաց, Բագրատունյաց , Ռուբինյանց օրերով, ևս և այժմ»։ 23— 24-րդ տողերը (Առաքինյաց՝ դուք դեղեր Սպանիչ տըվիք, մեռուցիկ...) ծանոթագրված են այսպես՝ «Տրդատի, Մեծ Ներսեսի և այլոց մահը»։

ԵՐԴՈԻՄՆ

(էջ 179)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ, № № 1ա, թ. 3ա — 4ա, 57, 72, թ. 21 ա — բ, 74, թ. 21 բ — 22ա և երկու ընդօրինակություն՝ № №58, 142։№ 57 ինքնագիրը «Ազգային երդումն», «Նվեր չորս հարյուր բանտարկելոց ի Կարին» խորագրով բանաստեղծը ուղարկել է Գ. Սունդուկյանին, հետևյալ երկտողով.

«Ազնիվ բարեկամ Գաբրիել. եթե այս կտոր բանը արժանի կգտնեք մեր պարբերական թերթերեն նորան տվեք, որին առավել հարմար կգտնեք՝ ըստ Զեր ընտրողության։

Ձեզ միշտ հարգող խ. ծ. Ռ. ՊԱտկանյան
1883, 1, 10
Ն. Նախիջևան»։

Նամակի գրության ժամանակից ելնելով, պիտի ենթադրել, որ բանաստեղծությունը գրված է 1883 թվականի հունվարին։

№ 58 ընդօրինակության խորագիրն է. «Արզրումի Հայի երդումը»։ №72 ինքնագրում 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ քառատողերի դիմաց կարմիր մատիտով գծած է և գրված՝ «Գրաքննիչը ջնջել է»։

Առաջին անգամ լրիվ տպագրվել է «Ազատության ավետաբեր» անլեգալ պարբերականում՝ 1884, №4, էջ 7, «Ազգային երդում» խորագրով և խմբագրության հետևյալ ծանոթությամբ.

«Ընթերցող հասարակության մի մասը արդեն ծանոթ է, իհարկե, մեր ժամանակակից հայտնի բանաստեղծի երկու «չտպագրված» ոտանավորների հետ («Ազգային երդում» և «Օրհաս»), որոնք հեղինակը նվիրում է Կարնո 400 բանտարկյալներին։ Մի ժամանակ ցենզուրան չէր արգելում դրանից էլ ավելի խիստ ոտանավորները, բայց Կարնո անցքերի ժամանակ, ինչպես և հիմա, ուրիշ քամի է փչում...և ցենզուրան արգելեց հիշյալ ոտանավորները։

Ցենզուրան արգելեց, բայց ձեռագրերը երկար ժամանակ ձեռից ձեռ պտտում էին հասարակության մեջ։ Թե ինչպես հայտնի գրողների կաբինետից դուրս եկած շարադրությունը տարածվում է հասարակության մեջ, ինչքան էլ որ արգելեն նրան, դա ամենին հայտնի է։

Հարկավոր ենք համարում մեր ձեռը գտնված օրինակները հրատարակել հեղափոխական ազատ մամուլի մեջ»։

«Երդումն» բանաստեղծությունը այնուհետև տպագրվել է՝ «Արմենիա», 1888, № 22, ՌՊԵ I, էջ 242 (ոչ լրիվ, ընդամենը չորս (4) քառատող՝ 1 —12, 21—24 տողերը)։

№ № 57, 58 6 Նոյան տապանի հավերժ պատվանդան,
№ №1 ա, 142 8 Որով կողողեի մայր մեր Հայաստան
№ № 1 ա, 57, 58, 142 12 Աշոտ ողորմած, անըսփոփ Գագիկ...