Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բ [Ըշտապով երթանք դեպի Հայաստան։]
5ա [Երկունքի մեջ է մեր մայր Երկիրը]
բ [Երկունքի մեջ է մեր մայր Աշխարհը]
6ա [Աշխարհ պիտ բերե չըքնաղ դյուցազուն]
բ Մեզ պիտ պարգևե մի նոր գոյություն
7ա [Վաղուց ըղձած]
բ Վեց դար անձկությամբ ամենես սպասած —
գ Անձկությամբ սպասած ամեն ես վեց դար —
Ձա [Թողնենք անպըտուղ սին մեր վեճերը]
բ [Թողնենք կործանիչ] մեր հին վեճերը
գ [Թողնենք կործանիչ մեր սին վեճերը]
դ Պահ մի մոռանանք մեր հին վեճերը
10ա [Թողնենք շահ ոսկուն ու ղիզած գանձին]
բ [ Թողնենք իղձ ոսկուն ու դիզած գանձին]
գ [ Թողնենք խըրախճան, թուլամորթ սերը]
դ [Մոռանանք խրախճանք, թուլամորթ սերը]
դ [Մոռնանք խրախճանք, թուլամորթ սերը]
ե Թողնենք [իղձ գանձին]
զ Թողնենք անհատի օգուտն ու շահը
է Մոռնանք անհատի օգուտն ու շահը
12 [Ծնելու մանկան տանք Հայոց գահը]
13 Քրիստոնյա ենք մենք՝ զավակներ Հայկի —
14 Բավ է այսքանըս. էլ լուսավորչական,
16 Ազդ չի պառակտենք՝ հանուն հայության։
17ա [Երթանք մենք անվախ մայր Հայաստանին]
բ [Երթանք շուտ հանդեպ Հայաստան մեր մոր]
18ա [Թեթևացնենք նորա երկունքի ցավը]
բ .[Սփոփաենք] «...»
գ [Երթանք թեթևցնել նորա ցավերը]
դ Տանք թեթևություն նորա ցավերուն
20ա Չըթողունք [մորթել տաճիկ] «..»
բ Չըթողունք խեղդել մեր թըշնամիներուն։
21 [Ով որ ինչ ունի՝ տա նորան պարգև]
22 Տերտերը օրհնենք, ուժը՝ պատանին
23 Հարսը՝ յուր փեսան, [հարուստն յուր գանձը]
24 Եռանդուն կոնդակ՝ սուրբ էջմիածին։
25ա Աստված մեզ խնայեց այս վերջին անգամ
բ Աստված այս վերջին անգամն էլ «...»


ՆՈՐ ՏԱՐԻ

1883

(էջ 178)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է «Օրացույց Նոր-Նախիջևանի», 1883։ Բանաստեղծության մեջ հիշատակվող մի քանի պատմական իրադարձություններ ծանոթագրված են։ Օրինակ՝ 17—18֊րդ տաղերը. (Հայեր, ահա հինգ անգամ,