Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴԸ

(էջ 187)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ № № 1 ա, թ. 12ա — 14բ, 72, թ, 8բ– 10բ, 74, թ. 6ա— 8բ և երկու ընդօրինակություն՝ № № 139 և 142, թ. 5ա — 8բ: № 1ա ինքնագրում վերնագիրը մատիտով ջնջված և վրայից գրված է «Հայ աղա» և ապա «Հայն» էլ ջնջված, թողնված է՝ «Աղա»։ № 74 ինքնագիրը վերնագրված է «Մեծատուն»։ № 142 ընդօրինակությունը վերնագրված է «Աղա»։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Նոր-Դար», 1884, № 27, «Մեր նոր սերունդը» վերնագրով, Սյուլյուկ ստորագրությամբ, ապա՝ ՌՊԵ I, էջ 211—214։

Գրության ստույգ թվականն անհայտ է. հիմք է ընդունված առաջին տպսգրությունը։

№ 74 31 Թե որ տարին մեկ անգամ
№ 74 32 Հասարակ մեկ օգտի
№ 74 44 Անգլիական չուխայից
71–րդ տողը ՌՊԵ 1-ում գրաքննության կողմից հանված է:
№ № 1ա, 74 94 Բայց թե լըսեմ՝ [վանեցին] մըշեցԻն
№ № 1ա, 74 102 Վայ քեզ, [Վան] Մուշ, թե ախորժակ

ԿԱՐԱՊԻ ԵՐԳՍ

(էջ 191)

Պահպանվել է չորս ինքնագիր՝ № № 1ա, թ. 11ա — բ, 71ա, 72, թ. 23ա — բ, 74, թ. 27բ — 28ա, և մեկ ընդօրինակություն (№ 142)։ Պահպանվել է նաև մեկ առանձնատիպ (№ 71բ)։ Գրված պետք է 1884 թվականի առաջին ամիսներին։ Ոտանավորը հիշատակվում է Ռ. Պատկանյանին հասցեագրված Փ. Վարդանյանի 24 մայիսի, 1884 թվականի նամակում (ՌՊֆ № 1130)։ «Նորերս այստեղ էր պ. Հայկակը մի համակրելի երիտասարդ է։ Երբ որ մոտս էր, կարդացի նորան «Փեսաները», «Հայ վարդապետը» և «Կարապի երգս»։ Այդ երեքն էլ նորա խնդրանոք արտագրեցի և օրինակները նա Պոլիս տարավ»։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մասիս», 1884, № 3731, էջ 122, ապա՝ ՌՊԵ I, էջ 261:

№ № 1ա, 72, 74 1 Դեռ շատ սակավ օրեր էին իմ կյանքին,
№ № 71ա, 71բ, 2 Քաջ էր սիրտըս, արարած չէր իմ հոգին.
№ № 1ա, 71ա, 71բ, 74 4 Դառնությունն էլ աշխարնքի ինձ ծանոթ չէր.
№ № 71ա, 71բ, 7 Այս օրովըս էի ես գոհ շատ ու շատ,
№ № 71ա, 71բ 10 Որ դյուցաղանց գա իսկույն իմ շուրջ երամ,
№ 1ա 13 Որ հայերու սըրտեն վախը փարատենք
№ 74 13 Հայի սրաեն երկյուղս կը փարատենք
№ 74 14 Ու ըստրկի կյանքեն նորան կազատենք։
№ № 71ա, 71բ 16 Եռացկունն այն գոլացավ իմ արյունը.
№ № 71ա, 71բ 17 Չքնաղի գեղ և համբուրի, ա՜խ, հրճվանք
№ № 71ա, 71բ 20 Ծանըր թրմիր դրնամ է այդ իմ կոպքիս.
№ № 71ա, 71բ 20 էլ չեմ փնտրում ես աշխարնքի բերկրություն-
№ № 71ա, 71բ 31 էր իմ թըմրած աշքից փախչում է քունը,
№ 7432 Երբ լըսում եմ իմ Հայ ազգի անունը։