ՄԵՍՐՈԲ, ՎԱՐԴԱՆ, ՂԵՎՈՆԴ
(էջ 193)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակն անհայտ է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք 1885 թվականին գրած երկերի շարքը։
Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ 1, էջ 217։
ՀԱՅ ՏՂԱՅՈՑ ՈՂԲԸ
(էջ 194)
Պահպահվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ № № 1 ա, թ. 15ա — 16ա (ունեցել է «Հայ տղայոց ողբը» վերնագիրը, որ հետո հեղինակը ջնջել և մատիտով գրել է՝ «Փակած դպրոց»), 62ա (ունի «Ռղբ հայ մանկանը» վերնագիրը. ոտանավորի տակ ստորագրված է՝ Ազգի զգացմունք), 72, թ. 11 ա— 12ա, 74, թ. 11 բ — 12բ, (վերջինս «Փակած դպրոց» վերնագրով)։ Պահպանվել է նաև երկու ընդօրինակություն՝ № № 62բ, 142։ Վերջինն ունի «Փակած դպրոց» խորագիրը։ № 62ա ինքնագրի վրա, մատիտով նշանակված է գրության ժամանակը՝ 1885, ապրիլի 12:
Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 215 — 216, ենթարկվելով գրաքննության աղճատման հ40 տողից տպագրվել է 24-ը)։
4-րդ տողի խեղճ բառը ՌՊԵ 1-ում բաց է թողած։
№ 74 16 Խաղ ու չարաթյուն։
№ 72 16 Եվ խենեշություն։
№ 74 19 Եվ շատ անգամ ուտել հաց
№ 72 31—32 Կայսեր համար խնդրելու
Երկար օր ու կյան՛ք։
№ 72 34 Փակ է դպրատուն
№ 72 36 Մըտնենք գինետուն։
21—40 տողերը տպագրվում են առաջին անգամ, ՌՊԵ 1-ում դրանք գրաքննությունը հանել է։
№ 74 43 Եթե ես ձեզ մոռանամ.
ՑՆՈՐՔ
(էջ 196)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ № № 1ա, թ. 27ա, 64, 72, թ. 12ա — բ, 74, թ. 19—20բ և մեկ ընդօրինակություն՝ 37 142, թ. 8ա։ Բացի վերոհիշյալներից, Վրացական ՍԱՌ կենտրոնական Պատմական արխիվում՝ (ֆոնդ № 480, № 1052) պահպանվում է բանաստեղծության արգելված օրինակը։ Ձեռագրի վրա եղած մակագրություններից պարզվում է, որ բանաստեղծությանը պետք է տպագրվեր «Արձագանքում» և որ արգելված է 1891 թվականի մարտի 6-ին։
Գրության թվականն անհայտ է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք 1886 թվականին գրած բանաստեղծությունների շարքը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 219: