սկում է հավանաբար, այստեղ էլ բանաստեղծությունը նվիրել է նրան, ինքնագրի տակ դնելով ընծայման թվականը։
Պահպանվել է նաև երկու ընդօրինակություն, մեկն արտագրված Փ. Վարդանյանի ձեռքով (№ 70), մյուսը՝ անհայտ (№ 142)։ № 70 ընդօրինակության տակ նշված է հունիսի 25, 1887 թվական, որը և պետք է համարել բանաստեղծության գրության ժամանակը։
Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 234—235։
ՌՊֆ № 70 2 Մարդկության համար դարձան նոր պարծանք,
ԳՍֆ № 184 26 (ճշմարիտն ասել՝ չունևոր խո չենք)
ՌՊֆ № 70 26 (ճշմարիտ ասենք՝ չունևոր հո չեն՜ք)
ՌՊֆ № 74 41 Ո՞ւր փախչենք-թաքչենք անզուսպ լըրբերե,
ՌՊֆ № 70 42 Բայց դու՝ բանաստեղծ, չավ բաներ գըրե։
ԾԱՂԿԱՁՈՐ
(էջ 203)
Պահպանվել է մեկ ինքնագիր–մատիտադիր՝ ՌՊֆ № 47 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ № 149, թ. 18բ—19ա։ Գրության թվականն անհայտ է։ Հավանական է, որ գրված է 1887 թվականին, բանաստեղծի Ծաղկաձոր կատարած այցելության ժամանակ։ Այդ նկատառումով զետեղեցինք 1887 թվականի բանաստեղծությունների շարքը։ Տպագրվել է ՌՊԵ 1, էջ 27—28։
|
ԱՌՅՈՒԾԻ ՍԹԱՓՈՒՄԸ
(էջ 205)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ № 1ա, թ 4ա—5բ, 66՝ Առյուծը զարթեցավ» վերնագրով և «Նվեր Վաշինգթոնի հիշատակին» ենթավերնագրով, № 72, թ. 22ա — 23ա, № 74, թ. 22բ — 24ա, «ճակատ» վերնագրով: Վերջինս տողատակին ունի հետևյալ ծանոթությունը. «ճակատ սանսկրիտական բառ է և նշանակում է սրբազան պատերազմ կրոնի և ազգային ազատության համար»։ Պահպանվել է նաև մեկ ընդօրինակություն՝ № 142, թ. 2ա—3ա: Գրության թվականն անհայտ է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք 1887 թվականին գրած բանաստեղծությունների շարքը: