№ № 1ա, 74, 142 20 Մերկացնել սարը և կանգնել պաշտպան։
№ 74 24 Շարեաթով կտրին արդար դատաստան։
Արմ. 27 ինձ հայի ձեռքով օրենքն բացատրեն,
№ № 1ա, 142 25 — 28 տողերը տպագրվել են միայն «Արմենիա»-ում։
№ 75բ ընդօրինակության մեջ ոտանավորի 36 տողի «Եվրոպա» բառը ջնջված
վրան գրված է «Թուրքիա»։
ՍԵՐ ԵՎ ԳԻՆԻ
(էջ 210)
Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ № № 1ա, թ. 38բ, 69, 270, թ. 467, և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ № 141։ Վերջին ինքնագիրը 1890 թվականի հոկտեմբերի 25 թվակիր նամակի հետ Ռ. Պատկանյանն ուղարկել է Գ. Սունդուկյանին։ Գրության թվականն անհայտ է, հետևելով ՌՊԵ 1-ին, դնում ենք 1887 թվականին գրած բանաստեղծությունների շարքը:
Ինչպես երևում է Ռ. Պատկանյանին գրած Սունդուկյանի 1890 թվականի նոյեմբերի 21—22-ի նամակից (ՌՊֆ, № 270, էջ 471), դրամատուրգը «Սեր և գինին» մտադիր է եղել օգտագործել իր «Ամուսիններ» պիեսում։ Հիշյալ նամակում Գ. Սունդուկյանը գրել է. «...Շատ և շատ շնորհակալ եմ պատկերներիդ համար և երգիդ համար, պատկերներդ միշտ կլինեն ալքիս առջև, իսկ երգդ կտպեմ «Ամուսիններում», որի 4-րդ արարվածից դեռ էլի բավական չեմ»։ Ինչ-ինչ պատճառներով դրամատուրգը բանաստեղծությունը պիեսում չի օգտագործել:
Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 232։
ՍՐՏԻ ՎԿԱՅՈԻԹՅՈԻՆ
(էջ 211)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ, № № 1ա, թ. 33ա — բ, 68ա, 74, թ. 17 բ– 18ա, 270, թ. 465։ № 68ա ինքնագիրը ունի հետևյալ ընծայականը՝ «Անհամեմ տիկին Վարվառեին նվեր»։ Մինչև հիմա հայտնի է եղել բանաստեղծության 28 տողը։ № 68ա ինքնագիրը 32 տող է, որի վերջին չորս տողերը տպագրվում են առաջին անգամ։ Պահպանվել է նաև երեք ընդօրինակություն՝ № 68բ, № 142, № 149, № № 68բ և 149 ընդօրինակությունները ունեն 32-ական տող։
Ռ. Պատկանյանը բանաստեղծությունը ուղարկել է իր մտերիմ բարեկամ Գ. Սանդուկյանին՝ 1887, դեկտեմբերի 20 թվակիր նամակով, որ հետաքրքրական տեղեկություններ է պարունակում այդ երկի գրելու հանգամանքների մասին (ՌՊֆ, № 270, թ. 464)։
«Ուղարկում եմ քեզ այս փոքրիկ ոտանավորը, որ միտքդ պիտի բերե մեր խոսակցությունը Տաք-Ջրումը և մեր ճեմելը դեպի Փուլ (провал). միտք է։ ... Մի՛տդ է, այն օր դու ու ես ինչեր խոսեցանք։ Այն օրվա խոսակցության արձագանքը ահա ուղարկում եմ քեզ այսօր։ Մարդու կյանքը աղքատ է երջանիկ րոպեներով, ինչպես Սահարայի անապատը ջրարբի օվասիսներով, բայց ինչ որ կա՝ պետք է պահպանել, որ մեզնեն հետ եկողները նոցա մեջ սփոփանք գտնեն։
Այս ոտանավորս, կարծում եմ, վատերիցը չէ։ Ցանկալի էր, որ մեր աճող սերունդը զարգանար և տածվեր ավելի թարմ և հուսալի գաղափարներով։ Վայ-