Գաբրիել Սունդուկյանին բարեկամական ընծա» մակագրությամբ։ Պահպանվել է նաև մեկ ընդօրինակության՝ ՌՊֆ, № 142, թ. 14ա — բ։
Տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 254։ Երվանդ Շահազիզի «Իմ հիշողությունները Ռ. Պատկանյանի մասին» աշխատության մեջ («Տարազ», 1901, № 9, էջ 81)։ Այս բանաստեղծության մասին հետևյալ հետաքրքրական տեղեկությունը կա. «Կաբինի սոխակը», որ հանգուցյալը գրեց յուր Բաքվում եղած ժամանակ, մեծ ոգևորություն առաջ բերեց: Իսկույնևեթ այդ երգի խոսքերը եղանակի վերածվեցին և ձեռքե-ձեռք անցնելով, տարածվեցին բոլոր հայերի մեջ։ Ինքը բանաստեղծն յուր այդ երգն ուղարկելով այդ ժամանակ Նախիջևան, յուր բարեկամներից մեկին, գրել էր. «Ուղարկում եմ քեղ ամենա–модный և ամենանոր երգը, որի և եղանակը, և խոսքերը գիտես ումն են. ամեն տեղ երգվում է և թնդացնում է սրտեր... Բոլոր Կովկաս երգվում է»։ Ռ. Պատկանյանը Բաքվում եղել է 1890 թվականին, հետևաբա՛ր, բանաստեղծությունը գրված է նույն թվականին։
№ № 1ա, 74, 84ա, 84բ, ԵՇֆ, 19 — VII 5 Կարինն է որբացած,
№ 84բ 6 [Որդոցմե յուր զրկած],
9—12 տողերը տպագրվում են առաջին անգամ։
ԵՇֆ № 19—VII 10 Հետն այ խեղճ Հայ-աշխարհք,
ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
(էջ 223)
Պահպանվել է հինգ ինքնագիր՝ ՌՊֆ № № 1ա, թ. 41 բ, 74, թ. 26բ–27ա, 86ա («նվեր բարեկամական օր. Մարիամ Ա<քիմյանին>» ընծայականով), № 86բ («նվեր օրիորդ Մ. Ն. Ա....նին» ընծայականով), № 1698 («Հայ զինվոր» խորագրով)։ Պահպանված է նաև երկու ընդօրինակություն՝ № № 81 դ, 142, թ. 14բ — 15ա:
Հեղինակը մեծ ցանկություն է ունեցել տեսնել իր այս բանաստեղծությունը երգի վերածված և լայն մասսաների մեջ տարածված։ Այդ մասին հետաքրքրական տեղեկություններ են պարունակում Ռ. Պատկանյանի 1891 թվականի հունվարի 30-ին Գ. Խալաթյանին ուղղված նամակը (ՌՊֆ № 1712) և Խալաթյանի երկու պատասխան-նամակները (ՌՊֆ № 767 և Խֆ № 97բ—V)։ Ուշագրավ է հատկապես բանաստեղծի նամակի հետևյալ հատվածը.
«...Այստեղ, Մոսկվայում, կա մի նախիջևանցի երիտասարդ, ազգանունը Մոռոզով (կամ Մառազով), որ սովորում է քոնսեռվաթոռիում...
...Խոնարհաբար խնդրում եմ քեզ — այս ներփակյալ ոտանավորս ցույց տուր նորան. բացատրե միտքը և խնդրե, որ ասիական ոճով, ասիական մեղեդիով և սրտառուչ ասիական կլկլանքներով մի ռազմական մառշ հորինե, ուր դուրս թափվի ընկճյալ ազգի արտասունքը, տառապանքը, նորա կանանց հեկեկանքն ու կոծը, ժանգոտած շղթայի շղշղկոցը, զենքի շառաչյունը, վրիժու ձայնի սոսկալի աղաղակը և սորա արձագանքը հայրենյաց լեռնեցի մեջ և, վերջապես, ազգի ազատության և խաչի հաղթանակի փառաբանությունը։
...Այս ոտանավորս, որն, ասում են, երգերիս մեջ ամենահաջողակն է, կարող է այսօր-վաղր բյուրավոր ոգևորված երիտասարդների բերան ընկնել և արյան գոլորշիքին վառոդի թանձր ծուխի միջով անցնել Փոքր-Ասիան մի ծայրից մինչև մյուսը։ Թող, ուրեմն դա լինի արձագանք ամեն ազնիվ սրտերու, որոնք թունդ պիտի տան, լսելով հայրենյաց ազատության պայքարի համբավը...»: