Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԹՎԱԿԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԻՆ

(էջ 229)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № 1ա, թ. 35բ— 36ր, № 76 և երկու ընդօրինակություն՝ ՌՊֆ, № № 142, 149։ ՌՊֆ № 76 ինքնագիրն ունի «ճշգրիտ անցք» ենթավերնագիրը։ Գրության ժամանակն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Տարազ», 1900, № 9, էջ 114 —115։

ՌՊֆ 76 ինքնագրի տեքստային տարբերությունները.

7 կրթություն, սիրտ, գեղ—այդ դատարկ բան է,
8 Սիրելիդ չունի ծոցումը դըրամ:
18 Թե ակունք ցածեն դեպի վեր հոսեն,
20 Չգիտե՛ք, որ ինձ Նյանանո կասեն։
21 Ուրիշ տըղա կար, մի հարուստ տանե,
23 (Քու նախկին սերը անհիմըն բան է)
24 «Կուզե՞ս Ալոկին լինի քու փեսա»։
27 «Բայց... քո սուրբ կամքն է և քո հըրաման»։
29 Սուգ ու կոծ էր այն և ոչ հարսանիք,
36 Ջախեց, ջախջախեց Վեհափառ Տերը։

ՏԱՃԿԻ ԲԱՆՏ

(էջ 231)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ (մատիտագիր, անավարտ), ՌՊֆ, № 117 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, №149, թ. 21բ—22ա — անվերնագիր։ Տպագրվել է ՌՊԵ 1, էջ 29 — 30։ Գրության ժամանակն անհայտ է։

ՌՊֆ 117 ինքնագրի տեքստային տարբերությունները.
[Մռայլ ու գինին—] գրված են ու ջնջված՝ առաջին տողի սկզբում։
3 Դրունք [եկաթապատք] երկաթիք, ծղնիք ժանգոտք
9 Պատերեն կախված [շատ] անթիվ շղթաներ,
13 [Ասացեք] Ասեք, ի՞նչ է մեղքն այս թշվառներին-
16—20 տողերը ինքնագրում չկան։