Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹԵ ԻՄ ԱԼԵՎՈՐ ՀԵՐՔԸՍ ՍԵՎՆԱՅԻՆ...


  Թե իմ ալևոր հերքըս սևնային,
Ույժըս ինձ հետ գար, կըտրիճ դառնայի,
Նըժույգ ձի նստած, պեխըս ոլորած,
Ձեռըս թուր առած ես դաշտ կերթայի.
5 Ես դաշտ կերթայի—դաշտըն Ավարայրի,
Ողողած֊ցողած Հայոց արյունով,
Ա՛զգ իմ սիրական, դու ազգ Թորգոմյան,
Քու կորցրած թագը քեզ հետ կուտայի։

  Կասեի Հայոց օրիորդներին.
10 «Ծախեցե՛ք հագի ձեր թանգ շորերը,
Թողե՛ք պաճուճանք, զարդ, մարգարիտներ-
Ժանգոտած ու գուլ են մեր թըրերը.
Տվե՛ք բեհեզյա մեզ ձեր շապիկը,
Որ մենք փաթաթենք մեր մարմնու վերքը.
15 Վիրակապ հյուսեք դուք ձեր մազերից,
Այսպես հայտնեցե՛ք դուք մեզ ձեր սերը»։

  Թե ես լինեի հարուստ մեծատուն՝
Սընդուկներըս լի ոսկով, արծաթով,
Շատերու նըման ես չէի լինիլ
20 Երբեք ազգասեր ունայն խոսքերով.
Շամպանյա գինու, ալմաս խաչի տեղ
Կառնեի առատ գնդակ ու վառոդ,
Արձակ-համարձակ կերթայի հանդեպ
Հայատյաց ազգին անթիվ զորքերով։

  25 Թե ես լինեի մի երկրի իշխան,
Կուտայի զորքիս սաստիկ հըրաման.—