Պատկանյանի համար ստեղծված այս անախորժ վիճակի մասին է խոսում նաև Ալ. Շիրվանղադեի 1887 թվականի նոյեմբերի 4-ին բանաստեղծին հասցեագրած նամակի հետևյալ հատվածը. «Ստացա Ձեր նամակը, որ բովանդակվում է յուր մեջ մի իրավացի բողոք՝ Ձեր գրվածքները «Արձագանքի» մեջ անկանոն տպագրվելու մասին։ Շատ ցավում եմ, որ մինչև այժմ ժամանակ չեմ ունեցել Ձեզ բացատրել մասնավոր նամակով այն, ինչ որ անկարելի էր դրել լրագրի մեջ։ Այս պատառով առաջացել է մեր մեջ թյուրիմացութուն։ Ահա թե ինչու Էն Զեր գրվածքները կիսատ-պռատ տպագրվեր «Ուխտավորի նամակների» հետ գրաքննիչը վարվում Է խիստ անխիղճ կերպով, ջընջում է ինչ որ անձամբ իրան դուր չի գալիս, թեև այդ լիներ ոչ-հակացենզուրական։ Ես այս մասին մի տասն անգամ վիճած լինեմ թե Ֆրանդուլովի թե Մելիք-Մեհրաբովի հետ։ Բայց, գիտեք, որ ոչ մի համոզիչ վիճաբանություն նշանակություն չունի, երբ մտքի դահիճները հակառակ են մի բանի։
«Սատանայի ոջիլը» ենթարկվեց նույն ցենզուրական սպանության։ Մինչ առաջին մասը տպվելը, Մելիք-Մեհրաբյանը ոչինչ չասաց, բայց երբ կարդաց երկրորդ մասը և տեսավ, որ Ձեր հերոսը մի վարդապետ հոգևորական է — անմիջապես և անպայման արգելեց, ասելով, թե հոգևորականների մասին արգելված է որևէ քննական գրվածք բաց թողնել։ Նայն վիճակին ենթարկվեցին և Ձեր երկու ոտանավորները— «Մենամարտություն» և «Մշակներ և շուն»։ Թե ոտանավորները և թե «Սատանայի ոջիլի» վերջին կեսը շարված կենում էին տպարանում մինչև վերջին օրերս, բայց, ինչ անես, երբ անգութ «ռոզնեցը» չի կամենում, որ մեր լրագրության մեջ կենդանություն մնա» (ՌՊֆ, № 913)։
Թե որպիսի խոր զայրույթով է ընդունել Պատկանյանն իր դեմ եղած հալածանքը և գրաքննության խստությունները, երևում է նրա՝ Գ. Սունդուկյանին հասցեագրված մի նամակից, գրված հավանաբար 1887 կամ 1888 թվականին։ Բերում ենք այդ նամակից մի հատված.
«... Սպանդարյանցի զայրույթը բորբոքել է իմ դեմ՝ թե ինչո՞ւ Պատկանյանը, հիշելով «Մշակը», «Արձագանքր», «Աղբյուրը», անգիտանում է իմ «Նոր Դարը», և ինչպես գիտես, զորս դու պատվիրեցիր, սկսում է հիշոցել ինձ, չարախոսել և բամբասել վրաս...
Ինձ չէ վշտացնում այն, որ... Սպանդարյանը և նորա խմբակի անդամները իմ միսը ծամում են, (հալալ իրանց). ինձ ցավ պատճառում է այն հանգամանքը, որ նոքա կարողացել են համոզելու ցենզոր Մելիք-Մեհրաբյանին տպագրության թուլ չտալ մինչև անգամ իմ չափազանց անմեղ առակները և հեքիաթները, մինչ իմ մասին տասնյակ ամբողջ թերթեր հրատարակվեցան լի հիշոցներով, բամբասանքներով, չարախոսություններով և մատնություններով։ Ո՞ւր է արդարությունը...
Սիրական Գաբրիել, դու ինձ շատ և շատ կպարտավորես, եթե հատկապես երթաս տեսնվիս ցենզոր Մելիք - Մեհրաբյանի հետ և երկարորեն խոսիս այդ մասին. նույնպես աշխատիս իմանալու, թե ինչո՞ւ նա թույլ տալիս է անխնայաբար և գռեհկի խոսքերով վատաբանել ինձ, իսկ իմ անմեղ հեքիաթները և առակները վճռողաբար արգելում է տպվելու։ Չի նշանակում այդ ծաղր ու ծանակ առնել մարդուս բնածին իրավունքները։ Ցենզուրայի ամենախիստ դարն էր Նիկոլայ կայսեր օրը. չիմոռանանք, որ Քռիլով յուր առակների մեծագույն և լավագույն մասը այդ միջոցին գրեց։ Ինձ իզուր ամբողջ ահագին թերթերով են չարախոսում, և թույլ չեն տալիս 2 — 3 տողով անձս պաշտպանելու։ Շեմյաքինի դատաստանն էլ դորանից ավել անգութ և ծաղրելի չէր։ Օրենքի հսկողներն են օրենքը ոտնակոխ անողը...