Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի անպիտան՝ Z ստորագրությամբ, ամբողջ սյունյակներ լցնում է իմ վրա ստերով, չարախոսություններով, անպարկեշտ խոսքերով, մատնություններով-այդ թույւ տրվում է. իսկ ինձմե խլվում է իրավունքը ոչ ուղղապես վրան հարձակվելու կամ անձնս արդարացնելու, այլ չորս տող հեռավոր ակնարկությամբ մի անհատ ասպետի մասին խոսելու։ Ո՞ւր ենք մենք կենում, ե՞րբ ենք մենք կենում. մեր թագավորը խոմ Иоанн Грозный-ն չէ՞: Այդ սրիկա Z-ը խո նորա օպրիչնիկը չէ՞. Ցենզորի այսպիսի վարմունքը մի թե չէ նշանակում «խաղաղասեր ժողովրդի ձեռները շղթայել, իսկ ավազակների ձեռքերին մի մի սուր տալ և նոցա վրա արձակել»։ Ես ուրիշ տեսակ նմանություն չեմ կարող գտնիլ:

Դիցուք թե, վերջապես, ես դրած եմ ի շարս այն մարդոց (թեև այդ հավանական չէ, վասնզի այդպիսի վեհ պատվի ես բնավ արժանի չեմ), որոց գրվածքը տերության որևէ հաշվով Հրատարակման համար անհարմար է դատված, ինչպես զորօրինակ Սալթիքով–Օշետրին, Հերցեն, երբեմն Օսթռովսքի և այլն. թեև շատ ցավալի է այդպիսի վիճակը, բայց գոնե նորա մեջ այն մխիթարությունը կա, որ այդպիսի անձանց վրա չարախոսելն ես ընդնմին արգելված է լինում սովորաբար, բայց ես տարաբախտաբար, այդ մխիթարությունեն ևս զրկված եմ շնորհոք Թիֆլիսի ցենզորին. ինձ ամեն սրիկա լիաբերան հիշոցում է, իսկ ես գրիչս ձեռք առնելու իրավունք չունիմ...

Եթե պր. Մելիք-Մեհրաբյանը արդարամիտ մարդ է կհուսամ այդտեղ կասկած ևս չպիտի լինի), նա պարտավոր է քու բոլոր ասածները լսել և իմ պահանջներրն լիուլի բավարարություն տալ...

Իմ պահանջները սոքա են. 1) Անհապաղ թույլ պիտի տրվի «Սատանայի օջիլի» երկրորդ մասն էլ տպվելու (թեև վարդապետին դարձնելով մի սովորական մարդ և եկեղեցին շուկայի կամ խանութի շրջելով). 2) առանց իմիք փոփոխման պիտի թույլ տրվի «Երեք մշակ և շուն», 3) «Մենամարտությունը» տպելու» (ՌՊֆ № 270, թ. 462ա — բ)։

Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ I, էջ 229։

ԳՐՉԱԿՆԵՐԻՆ

(էջ 249)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 1ա, թ. 30բ, 72, թ. 7ա—բ և մեկ ընդօրինակություն՝ № 242։ Գրության թվականն անհայտ է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք 1887 թվականին գրած բանաստեղծությունների շարքը: Տպագրվել է՝ ՌՊԵ I, էջ 228:

№ 1ա 1 Գրչակնե՛ր՝ [ինչո՞ւ այլայլել եք] <1 անընթ.>
№ 1ա 4 Մեկ՝ գիժ-գիժ [խնդում], մեկ՝ խիստ եք տըրտում,
№ № 1ա 142 6 Մերթ՝ խոցված արջի պես՝ բառաչում եք,

«ԼՐԱԳՐԻԴ ԱՆՈՒՆ ՏՈԻՐ...»

(էջ 250)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 1ա, թ. 34ա և մեկ ընդօրինակություն ՌՊֆ, 26 149, թ. 10ա։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ. № 1887, № 14, էջ 133: Գրության թվականն անհայտ է։ Հիմք ընդունելով առաջին տպագրությունը, զետեղեցինք 1887 թվականին գրած բանաստեղծությունների շարքը։