Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՔԱՀԱՆԱ

(Ի նշան որդիական սիրո Գ. քահանայիդ Պատկանյան)



Այն ո՞վ է կանգնած ամբիոնի վրա,
     Դողդոջուն ձեռքերն երկինք ամբարձած,
Գըթառատ աչերն լի արտասունքով,
     Բազմության ուշքը դեպի նա դարձած,
5 Որին ամենը հայր են անվանում,
     Ծանոթ, անծանոթ՝ հավասար հարգում,
Որի լոկ խոսքը օրենք է նոցա,
     Սրտի գաղտնիքը նորան են հայտնում։

— Քահանա է նա, քավող մեղքերու,
     10 Միջնորդ Աստուծո մարդկան ազգի հետ.
Հովիվ է անխոնջ Քրիստոսի հոտին,
      Երկնաձիր գանձին նա է արթուն գետ։

Երբ մենք թաթախված Ադամայ մեղոք
      Եկանք այս աշխարհ լըցյալ ցավերով,
15 Ո՞վ սրբեց, մաքրեց մեր հին մեղքերը,
      Ո՞վ մեզ սփոփեց յուր սուրբ խոսքերով.
Կամ՝ երբ ժանտախտած, ընկած մահճումը՝
      Մըտատանջ, անհույս մահ էինք խնդրում,
Պանդխտի նման ամենից թողած,
      20 Ով մեզ առաջին հասավ օգնություն։

Կամ՝ երբ մոլորված գառներու նըման
      Կույր վազում էինք դեպի խորխորատ,
Ո՞վ արդյոք այն օր փրկեց մեզ մահից,
      Դիվական գըբեն հանեց անարատ։