25
Ասա՛, ո՞ւր են ցոլուն, փայլուն աչերըդ,
Ո՞ւր են կարմիր վարդի նման թշերըդ.
Գանգուր մազըդ փունջ-փունջ ընկած ուսերիդ,
Հետքը անգամ չեն մնացել պեխերիդ։
Կանցնի վերա քանի տարի, ո՞վ գիտե, 30
Այդ կմախքն էլ գուցե մի մարդ չի գտնե.
Դու բնության օրենքին չես դեմ կենալ,
Թե ուշ, թե վաղ, անշուշտ պե՛տք է հող դառնալ։
Բայց դու ասա՛, ո՞ւր է հոգիդ, ո՞ւր թռավ,
Կա՜ նա այժմ թե... նա էլ քեզ հետ մեռավ... 35
Բայց դու լուռ ես, ինձ չես տալիս պատասխան,
Քու բերանը մահը կնքեց հավիտյան։