Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեև ստրուկ էինք,
Բայց ստրկության կանոնը
Դեռ չգիտեինք։
Այստեղ գրքով սովրեցրին
30 Մեզ ստրկություն,
Մեր սրտերից հանեցին
Սուրբ ազատություն։
Ով որ ատեց սուտ խոսք,
Նախանձ, բամբասանք՝
35 Հանցավորից սաստկագույն
Կըրեց հալածանք։

Վա՜յ, ամա՜ն, մեր ձեռքը,
Ոտքը կապեցին,
Մարդասպանների նման
40 Բանդը ձըգեցին։
Բերել տըվին դահիճ,
Փողոցի միջին
Հարյուր գավազանն էր վարձ
Ուսումնատենչին։
45 Մեր դահիճն էր հայազգի՝
Աղա Թայիրյան,
Եպիսկոպոս դատավոր՝
Սարգիս Ջալալյան։