Օտարուհին ինձ ասաց. «Հե՞ր ես լալիս, արցունքը
Հեղեղի պես ինչո՞ւ են ոռոգում քու աչքունքը,
Քու տըրտմության ճար ունիմ, կըփարատեմ քու դարդը,
Թըշիս վըրա չե՞ս տեսնում փայլած շուշանն ու վարդը»։
5
— Զուր մի՛ ջանար, սիրական, իմ դարդը չես փարատիլ,
Հոգիս հոգսից, ցավերից չես փըրկիլ, չես ազատիլ.
Թո՛ղ իմ աչքից հեղեղա արտասունքի աղբյուրը,
Արտասունքն է լըվանում սըրտի խոր–խոր ցավերը։
Օտարուհին ինձ ասաց. «Տե՛ս, հասել է գարունը, 10
Դաշտերի մեջ բացվել են հազարերանգ ծաղկունքը,
Իջնենք դաշտը, օդ քաշենք, ծաղկունք քաղե՛, փունջ փընջե՛,
Հայրենիքիդ կարոտն ա՛ռ, որ թախիծ քեզ չի տանջե»։
— Հայրենիքիս կարոտը ձեր դաշտիցը չեմ առնիլ,
Սառ Հյուսիսում՝ երկինքը Հայաստանի չեմ տեսնիլ, 15
Ուր բյուր պատիկ ցոլուն են արեգակի շողերը,
Կենսատու է անձրևը, մեղրածին են ցողերը։
Օտարուհին ինձ ասաց. «Մոռացի՛ր քու հայրենիք,
Քու հայրենին այնտեղ է, ուր սիրում են քեզ մարդիկ.
Տե՛ս արևին, նա պայծառ չէ՞ շողշողում Հյուսիսում. 20
Հայաստանը կորել է, խե՜ղճ, դու ցընորք ես ուզում»։
— Սուտ են, սուտ քո զըրույցքը, Հայաստանը չէ՛ կորած,
Նա այնտեղ է, ուր Եփրատ ու Տիգրիսն են գըրկված,
Ուր Երասխը մըրմունջով հուզած ջուրն է գըլորում։
Ուր Մասիսի գագաթը ամպերից ցած է նայում, 25
Ուր փայլում է արեգը իր կուսական շողերով,