Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԻՄ ՍՈԽԱԿԻՆ


    Սոխակ, ինչո՞ւ դադրեցար քու անուշ երգն երգելից,
Որ քամում էր արտասունք շատ իմ էրված աչերից.
Մի՞տքդ է երբ ծագում էր արշալույսը գարնային,
Քանի՞ դու միտըս բերիր իմ առարկան ցանկալին...
5 Այն հիշատակն անուշ էր, ինչպես երազ վաղանցիկ,
Որ գե՛թ վայրկյան թըշվառին դարձնում էր նա երջանիկ.
Համակ աշխարհ մոռացած, ունկըս քու ձենին հառած,
Մըտքով թքռչում էի ես իմ հայրենին կարոտած...
Գիտեմ, դու էլ ես կարոտ մըշտագարուն այն դըրախտին,
10 Որից հեռու մեզ չիկա քաղցըր ժըպիտ մեր բաղդին։
Ո՞վ կուտա ինձ թևք թըռչնի, որ խոյանան, սլանան,
Օդն ու ամպերը ճեղքեն ու տանին ինձ Հայաստան.
Թե նորա օդը շընչեմ, այն կենսատու սուրբ օդից—
Գիտեմ, փըրկվելու եմ՝ անբուժելի իմ ցավից...
15 Գարունն անցավ, ա՜խ սոխակ, խոսուն լեզվիդ կապ դըրավ
Ու խեղճ վարդի թերթկի հետ շարականըդ էլ տարավ։
Կըբանամ դուռը վանդակիդ, ազատություն քեզ կուտամ,
Բայց աղաչում եմ քեզի, թըռի՛ր դեպի Հայաստան.
Վարդ ես ուզում՝ այնտեղ է, անամպ երկինք, մեղմ հովեր,
20 Ճաճանչափայլ արեգակ, կարկաչահոս առուներ։
Ես էլ քեզ պես կարոտ եմ բնության պայծառ օրերին,
Մեգ, մառախուղ, հեղձուկ օդն հաշեց մաշեց իմ հոգին.
Փըչեց հողմը Հյուսիսին, փոշին երկինք բարձրացուց,
Կըտրի վըրայից ագռավը խըռպոտ ղաղան հնչեցուց.
25 Ահա՛ Հյուսիսի սոխակն, ահա՛ Հյուսիսի այեր...
Ի՞նչ եք կորցրել Հյուսիսսւմն, ա՛յ խելացնոր խեղճ հայեր...
Ա՜խ, ես ատել եմ նորա կյանք ու վայելքը պատիր,
Տվե՛ք օդը իմ երկրին, դալար դաշտն ու վարդ կարմիր։