Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՇԱԿ


Շլինքը արևառ, քըրտինք երեսին, բեռը շալակած,
Ղարիբ Մըշեցին մայդանի միջին կանգ առավ հոգնած.

Կոշտացած ձեռքը երեսին տարավ, քըրտինքը սըրբեց,
Հայց երբ որ աչքը չորս կուման դարձուց՝ ծանըր ա՜խ քաշեց,

5 Տեսավ նա շըքեղ մեծ֊մեծ դարբասներ գույնըզգույն ներկած,
Պատշգամբի վըրա գոզալ Հայ կանայք շար ի շար նըստած,

Ղումաշ հովհարով մարմար թըշերին հով ու զով տալիս,
Փըրփուր շորերը թեթև քամիեն փըրփըռան գալիս.

Ջուխտակ արտասունք ջուհար ակի պես աչքին ցոլացին.
10 «Մըշա՛կ, չիլի՞ թե միտքըդ բերիր քու կարոտած յարին»։

Մըշակը լուռ էր, նա ինձ չի տըվեց ոչինչ պատասխան,
Դարբասը թողած՝ աչերը դարձուց նա դեպի մայդան.

Երկլուծ կառքի մեջ տեսավ թեք ընկած մեկ նիհար տըղա,
Չաշմակը աչքին, բերնին նարգիլե՝ զինչ թուրքի աղա.

15 Մըշակի շըրթին աննըշմարելի մեկ ժպիտ խաղաց.
«Մըշա՛կ, այդ ի՞նչ էր, որ սիրտըդ խոսեց՝ ծա՞ղըր, թե՞ նախանձ»։

Մըշակը ինձի պատասխան չի տվեց, ասես թե լալ էր,
Բայց հոգեբանը իսկույն կիմանար հոգին ի՞նչ հալն էր.

Մայդանը թողած նա աչքը դարձուց լայն, մեծ փողոցին,
20 Ոչոք չ՚իմանալ, թե այն րոպեին ի՞նչ խոսեց հոգին։