պեյին ել նրա տակը սուլեց Նայայի կատաղի կնոջ գլուխը:
Տիկին Նայան թագնվել եր խոսակցության ժամանակ և ուզում եր վերջացնի նրան. և Ռիկկին լսեց, թե ինչպես խանում ոձը կատաղի ֆշշաց՝ վրիպելով նպատակից: Ռիկկի Տիկկին այն ե փռվում եր ոձի մեջքին, և յեթե նա լիներ հին մանգուստ, կգիտենար, վոր այդ ամենահարամար մոմենտն է հարձակվելու և նրա վողնաշարը կրծելու։ Բայց նա վախում եր կոմբրի պոչի սաստիկ հարվածից:
Նա, ճիշտ ե, կծեց ոձին, բայց մի ակնթարթում յետ թռավ գալարվող պոչից, թողնելով կատաղած ոձին վիրավոր։
— Չար, չար Դարզի,— աղաղակեց ոձը, ձգվելով դեպի բունը, ինչքան կարելի յե բարձր:
Բայց Դարզին իր բունը շինել եր շատ բարձր, այնպես, վոր օձը չհասավ բնին: Միայն կատաղի որորվում եր մի կողմից մյուս կողմի վրա: Ռիկկի-Տիկկին զգաց, թե ինչպես իր աչքերը կարմրեցին և տաքացան (յերբ մանգուստի աչքերը կարմրում ե — նշանակում է՝ կատաղել ե) և նստեց պոչի ու յետի թաթերի վրա, ինչպես իսկ և իսկ փոքրիկ կոկորդիլոս: Նայելով իր շուրջը՝ նա կատաղությունից ճաքում եր, բայց ոձերը՝ մարդ ու կին Նայաները՝ կորան խոտերում։ Յերբ ոձը նպատակից շեղվում ե, փուստ և գալիս, նա լռում ե և վոչնչով ցույց չի տալիս, թե ինչ է ձեռնարկելու։ Ռիկկի-Տիկկի-Տավին չեր ուզում հալածել նրանց, պատճառը՝ վոր իր ուժերից վեր եր յերկու ոձի հետ կռվելը միանգամից: Նա վազեց տան մոտի ճանապարհի վրա և նստեց մտածելու դրության մասին։
Այդ լուրջ բան եր: Յեթե դուք կարդացել եք բնական պատմությունից հին գրքերը, ուրեմն, կգիտենաք, վոր յերբ