Jump to content

Էջ:Ռիկկի-Տիկկի-Տավի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դարձյալ մանգուստը: Ալիսա, այս փոքրիկն այս անգամ ազատեց մեր կյանքը:

Թորիկի մայրը դուրս վազեց դեմքը ձյունի պես սպիտակ և աչքերը չռեց ոձի դիակին, իսկ Ռիկկի-Տիկկին իրեն գցեց Թորիկի սենյակը և համարյա ամբողջ գիշերը կամացուկ տեղից վեր եր թռչում, վոր հավաստիանա՝ ինքը կենդանի յե, թե մեռած ե, իսկապես հարյուր կտոր չի դարձել, ինչպես այդ իր աչքին եր յերևում:

Լուսադեմին քնել եր մեռածի պես, բայց շատ գոհ եր իրենից:

— Հիմա մնում ե, վոր հաշիվ մաքրեմ տիկին Նայայի հետ, այդ կարժենա հինգ այնպես պարոն Նայա։ Յեվ ո՞վ գիտե, արդյոք ձվերից դուրս չեն եկել ոձի ճուտերը, վորոնց մասին մայր-ոձն եր խոսում: Կրակ բան ե։ Պետք և վազել Դարզու մոտ,— ասում եր նա:

Չսպասելով նախաճաշին՝ Ռիկկին վաղեց դեպի փշի թուփը, վորտեղ Դարզին լիաբուկ յերգում եր հաղթական յերգը: Նայայի մահվան լուրը թռել եր այգին, վորովհետև այգին ավլողը նրա դիակը գցեց աղբակույտի մեջ:

— Ախ դու, հիմար, մի փունջ բմբուլ, — կոպիտ կերպով ասավ Ռիկկի Տիկկին, — գտել ե յերգելու ժամանակը:

— Նայան չկա, չկա, յերգում եր Դարզին: — Հերոս Ռիկկի-Տիկկին բռնեց նրա գլուխը և պինդ պահեց նրան։ Մեծ Մարդը բերեց իր ահագին գավազանը, և Նայան յերկու կտոր եղավ: Հիմա նա ել յերբեք իմ ճուտիկներին չի ուտի:

— Այդ բոլորը քո ասածն ե, բայց ո՞ւր և տիկին Նայան, — հարցնում և Ռիկկի Տիկկին և կասկածանքով դիտում ե շուրջը: