Էջ:Ռուսական վտանգը.pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան սուբյեկտ էր ընդունում միմիայն դասակարգը:

Այս բոլոր վարդապետությունների մեջ էլ կատարելապես բացակայում է ազգությունը, իբրև պատմության ստեղծագործող ֆակտոր, իբրև պետության բնականոն զարգացման միակ առողջ և առաջադիմական հիմքը:

Եվ այսպես ռուս հասարակական միտքն անկարող եղավ գտնել և յուրացնել այն հիմնական սկզբունքը, որի վրա միայն հնարավոր է կառուցել ժամանակակից մի կենսունակ և կուլտուրական պետություն: Ցարական ռեժիմի գործած մեկ ծայրահեղությունից նա ընկավ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ, անձնատուր լինելով բռնազբոսիկ, ցնորական կառուցումներին և միանգամայն անտես առնելով մարդկային պատմության ամենախոշոր և իրական գործոնը՝ ազգությունը:

Ռուսական հսկայավիթխար կայսրությունը շինված էր բռնի ուժով և կառավարվում էր սվինով ու մտրակով, հրով ու սրով: Արտաքին նվաճումներ և ներքին պրոբլեմներ (ջարդեր) — ահա այն միջոցը, որով պահպանվում էր ռուս պետական սիստեմը:

Ռուս պետականության լավագույն տարրերը միայն գարշանք և ատելություն են զգագել դեպի մի այդպիսի պետություն: Այս զգացումը, հետզհետե խորանալով ու այլանդակվելով, ուղղվել է տարերայնորեն առհասարակ ամեն մի պետականության, ամեն մի իշխանության դեմ: Այս հողի վրա զարգացել, աճել են այն հակապետական, անիշխանական հակումները և հակակարգապահական մղումներն ու տրամադրությունները, որոնցով այնքան հարուստ է ռուս ժողովրդի հոգին և որոնք այնքան բնորոշ են նրա համար:

Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ չի հայտնաբերել ազգասիրության, հայրենասիրության պակասի կամ բացակայության այնպիսի հրեշավոր օրինակներ, ինչպես այդ մենք տեսանք ճապոնական և վերջին համաշխարհային պատերազմների ժամանակ և՛ ռուս ինտելիգենցիայի, և՛ ռուս հասարակության ամենալայն խավերի մեջ:

Հակառակ իր բոլոր մերձերցման փորձերին՝ ռուս ինտելիգենցիան մնացել է իրոք օտար, խորթ իր իսկ ռուս ժողովրդին:

Ազգային այն անմիջական սերտ կապը, որը, իմ կարծիքով, օրգանական բնույթ ունի և որը սովորաբանր ամեն մի առողջ ազգային մարմնի մեջ անքակտելի կերպով միացնում է