Էջ:Ռուսական վտանգը.pdf/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նոր աչքերով մենք պիտի նայենք մեր աշխարհի վրա, որովհետև թե այդ աշխարհն է փոխվել, թե մեր դիրքն է փոխվել այդ աշխարհի մեջ, թե մենք ինքներս ենք փոխվել:

Պետք է որ մենք լիովին ու պարզորեն ըմբռնենք այդ փոփոխությունների բովանդակ իմաստը, ճշտորեն գնահատենք այդ փոփոխությունների իսկական արժեքը:

Նոր կյանք է սկսվել մեզ համար, նոր հորիզոններ են բացվել մեր առջև - և պետք է, որ մենք արժանի լինենք այդ նոր կյանքին և պատրաստ լինենք աչքաբաց ու համարձակ դիմագրավելու նոր հորիզոնները...