Էջ:Ռուսական վտանգը.pdf/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մենք, որ երեկ դառնությամբ էինք բաժանվում մեր ստրկական վիճակից և քաղցրությամբ երազում հյուսիսային օտարների լծի մասին, այսօր ազգում ենք մեզ ազատ ու անկախ և ունենք ազատ ու անկախ լինելու կուռ գիտակցությունն ու կամքը:

Այսօր մենք գտել են մեզ, ճանաչում ենք մեր ուժը և հպարտ ենք մեր ուժով, որովհետև նա է մեր միակ փրկությունը:

Այսօր մենք կարիք չունենք այլևս Հյուսիսից օգնություն սպասելու:

Այսօր մենք, ընդհակառակը, կարիք ունենք, որ Հյուսիսը մեզ հանգիստ թողնի, մեզանից հեռու մնա:

Այսօր մենք վախենում ենք Հյուսիսից, որովհետև մենք անկախ են և շատ թերահավատ, կասկածամիտ դեպի ամեն մի ուժ՝ որ գալիս է մեր դռները բախելու: Ավելի ևս դեպի մի ուժ, որ երեկ մեր տերն էր և որ այսօր էլ չի հրաժարվել տակավին իր՝ տիրոջական հավակնություններից: Այդպիսի հարևանի առաջ մեր դռները պիտի պինդ փակենք և միշտ արթուն մնանք ոտքից մինչև գլուխ սպառազինված, որպիսի հանկարծակի չգանք:

Քանի մենք ստրուկ էին և պատրաստ հպատակ լինելու, ռուսը մեր «բարեկամն» էր: բայց այն օրից, երբ մենք դառանք ազատ ու ինքինշխան և կամենում ենք ազատ ու ինքինշխան մնալ, ռուսը մեր թշնամին է, թերևս մեր ամենավտանգավոր թշնամին:

Համաշխարհային տակնուվրայության հետևանքով մեր երկր, մեր ժողովրդի, մեր կյանքի օբյեկտիվ պայմանները փոխվելու են հիմնովին: Երկաթե անհրաժեշտությամբ փոխվում են նաև մեր գոյության սուբյեկտիվ պայմանները: Երերի շրջումը, կերպարանափոխումը կատարվում է գահավեժ թափով, գլխապտույտ արագությամբ, մինչդեռ մեր միտքը, մեր գիտակցությունը միշտ հետ է մնում:

Այս դրությունը մեծապես վնասում է մեր հասարակական զարգացման:

Բոլոր արժեքների հիմնական վերագնահատության միջոցով է միայն, որ մենք պիտի կարենանք բարձրացնել մեր հասարակական գիտակցությունը մինչև մեր իրականության թելադրած աստիճանը: