Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1


Շատ սիրուն իս, շախաթայի ասողին խար չիս անի.
Անջաղ գըցիս էշխի մեչըն, հիդ կեհաս՝ քար չիս անի:

էշխըն հե՛ստի կըրակ ունի՝ վո՛ւնց կու էրվի, վո՛ւնց կերթա.
Թեգուզ նընգնիմ ծովի մեչըն՝ հովնալու ճար չիս անի:

5 Բաս աշուղըն վո՞ւնց դիմանա էտ քու տըված կեծակուն.
Դուն ինքնակալ թաքավուր իս' բեհուբազար չիս անի:

Թե՛վուր սարերուն հանդիբիս, կու հալիս մումի նըման.
Թե՛վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս՝ վար չիս անի:

Իսկի բեհուբազար չունի շախաթայի չասողըն.
10 է՛նդու համա, Սա՛յաթ-Նովա, շատ էյթիբար չիս անի:

էս դիվանի խիստ լավն է. ովոր սովրի, օղորմի ասե: Հիմի գուզիմ, թե հայեվար ասիմ. ամեն աստուաձ: Յիս՝ մղդսու վուրթի Արութինս, պստուց ինչորի յարսուն տարին գլուխ դրի ամենան խաղին, ամա սուրբ Կարապետի կարողութենով սովրեցա քամանչեն ու չոնգուրն ու [թ]ամբուրեն:

2


Դարդ մի՛ անի, ջա'ն ու ջիգար, միտկըտ դիվաց չըտեսնե,
Ա'չկ խավրի, ա'նգաճ խուլանա՝ էրեսըտ թաց չըտեսնե:

Վո՛ւնց արեգագըն շուղկըն տա, վո՛ւնց լուսինըն լուս անե.
Ա՛վալ քու տեսնողըն միռնի՝ քիզ գըլխիբաց չըտեսնե:

5 Դուն գըլուխըտ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ.
Միր էդնեն թամամ աշխարըս սով քաշե՝ հաց չըտեսնե:

Թեվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կոսիս.
Քա՛շկա մարթ վո՛ւնց գա, վո՛ւնց խոսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնե:

Աստուձու բերնեմեն առնիս մըխիթարիչ սուրփ հոքին.
10 է՜լ վաղ միռնի Սայաթ-Նովեն՝ ճիդըտ գըցած չըտեսնե:

էսպես դիվանի, լավ տեղ ասած, որն գրոց հայերեն տառ է, որն վրաց. թուրքերեն էլ ուզում էի հետն խառնել, բայց չխառնեցի: