Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անգաճ արա բարիթավուր.
Գընա՛, հիդըն խաղ մի՛ անի,
Ցարի սիրտըն դաղ մի՛ անի,
էտ կըրակըն չաղ մի՛ անի,
5
- Չաղ շուռ արի
Յարսուն տարի.
Յարին բեդամաղ մի՛ անի:
Բեդամաղ չըլի միզանից,
Չըհիռանա անմիղ բանից.
10
Յարըն նազով հոքիս հանից.
Հանած ծառ է,
էշխով վառ է,
Չի վախենա սուլթան-խանից:
Խանի պես դիվան իս անում,
15
Շահզադի պես սան իս անում,
Էտ ի՞նչ թավուր բան իս անում.
Բանըտ բանդ է,
Պռոշըտ ղանդ է,
Քաղցըր լիզվով ջան իս հանում:
20
Ջան չունիմ յարի ձեռնեմեն,
Հիվանդ իմ էշխի կըռնեմեն,
Դիղ անիս ծուցիտ նըռնեմեն.
Նըռիտ օսկով,
Քաղցըր խոսկով
25
Կրակ իս վեր ածում բերնեմեն:
Բերնիտ մեչըն լալ է, գո՛զալ,
Հաքիտ զարըն ալ է, գո՛զալ,
էտ ի՞նչպես խիալ է, գո՛զալ,
էտ խիալով նազ իս անում,
յա՛ր, ա՜ման:
|
|