Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Յա՛ր, յիս քիզ բարով իմ տալիս․ շուռ իս գալի՝ ղալ իս անում,
Չունքի խոսկըտ անց է կենում բելլու շահ-անդազի նըման:

Սայաթ-Նովեն ասաց՝ գուլամ, չիմ լացլի, թե ճար ունենամ․
Էյ յի՛ս կու քաշիմ էս ղուսեն՝ թուղլի ահուզար ունենամ.
Յա՛ր, քիզ վըրեն արք ունենամ, մե լավ իխտիար ունենամ՝
20 Առնում, տանիմ մեջլիսնիրըն՝ օսկեջըրած սազի նըման:

էս Արութինի ասած է. ղազալի:
էս երկու երգերը մի հանգով են, ովոր սովորի, Դոստիի երգի ձայնով թող ասե,
թե որ չիմանաս, հարցրու, թե Գոզալլար յըղնաղինա դաստա-բեդաստա թարփանուր։


6


Յիս քու ղիմեթըն չիմ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին մեջլում կու շինիս՝
Լեյլու դիդարի նըման իս:

5 Աշխարումըս իմըն դո՛ւն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Պըռոշնիրըտ նաբաթ ունիս՝
Ղանդ ու շաքարի նըման իս:

Դադա պիտի, թարիփտ ասե,
10 Ակռեքըտ յադութ-ալմաս է,
Ռանգըտ Փըռանգի ատլաս է՝
Զար-ղալամքարի նըման իս:

Մազիրըտ նըման ոեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
15 Ռա՛հմ արա, հոքիս մի՛ հանի՝
Մուրվաթով յարի նըման իս:

Վո՞ւնց դիմանամ էսչափ չաըին՝
Աչկեմես կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազլու յարին
20 Գընած նոքարի նըման իս:

Էսպես Արութինի ասած թասլիբ: