Մե բիռըն դըրմըզ ու զափռանգ, մե բիռըն էլ զանջափիլ ա.
Մե քանի բիռըս դարիչին, մե բիռըն էլ ղաբանփիլ ա,
Բերնիրըն վըրա չէ գալիս, հակնիրըս է սիլա-սիլա.
Անտակ ծովի միչեն հանած ակնիր ունիմ՝ լալ ու թիլա. 20
Մարքարիտըս շադա-շադա՝ շարըս մունաթ չըքաշե:
Շատ մարթ էստունք կու իմանա, կոսե. «Հալբաթ սա զանգին ա».
Չին գիդի, թե ուշկ ու միտկըս հազար մե բաբաթ հանգին ա.
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրա անգին ա.
Սայաթ-Նովեն էնդուր գուլա՝ գըլուխըն մահու ճանգին ա. 25
Աստվաձ սիրողն ինձ ազատե՝ յարըս մունաթ չըքաշե:
Մուխամմազ. Արութինի ասած:
11
Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե,
Չունքի ինձ զավթեցիր խափով, նազա՛նի.
Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
Չըկա քիզի նըման չափով նազա՛նի: