Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանց յոթըն իմաստնասիրացըն շատ է
20 էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մեմեկ:

Արութինի ասած յարանա, լավ ղափիա:

16


Աշխարումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է՛նենց սպանե՝ սուլթան ու խան իս ինձ ամա:

5 Մեչկըտ սալբու-չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պըռոշըտ ղանդ, ակռեքըտ մարքբիտ, ալմաս է.
Օսկու մեչըն մի նա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավահիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա:

Յիս էս դարդին վո"ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած,
10 Արտա՛սունքս ա՛րուն շինեցիր, խիլքըն գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչըն՝ բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա:

Քու էշխըն ինձի մաստ արավ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
15 Յար, քիզ ինչո՞վ թարիփ անիմ՝ աշխարումըս բա՛ն չըմընաց.
Կրակե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա:

Ի՞նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թեվուր Սայաթ-Նովու յար իս.
Շուղկըտ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանուշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:

էսպես ղազալի, դաստա-բեդաստա թարփանուրի ձենում. Արութինի ասած: Սրա
հատը դիմացն է:
էսպես Արութինի ասած. ովոր սովորի, թողություն շնորհե:

17


Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի՛ քաղի փըշի ծաղիկըն՝ վաբթ, սուսանբար իմ քիզ ամա.