Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Թեգուզ թաքավուրըն կանչե, թեգուզ Լողմայի հեքիմըն՝
Վո՞ւր մե դարդըս կու հասկանան՝ դուգունըս դաղին կարոտ է:

Գիշեր-ցերեկ ման իմ գալի՝ էշխետ յա՛նա-յանա, գո՛զսզ,
Ա՛նգաճ արա, մա՜տաղ իմ քիզ՝ մե քիչ կա՛մաց գընա, գո՛զալ,
Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո՛զալ,
20 Մակամ միռա՞վ Սայաթ-Նովեն. անգաճըտ խաղին կարոտ է:

էսպես Դիբա ու ենգիդունիայի հանգում, որ մուսադասու (պես) կասեն: Արու-
թինի ասած, քրոնիկnնի 446-ին (1758):

24


Մե խոսկ ունիմ իլթիմազով, ա՛նգաճ արա, ո՜վ աչկի լուս,
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բա՛րով, ա՛չկի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գեթ իմ արի՝ կենում իս խըռով, ա՛չկի լուս,
Աշխարս աշխարով կըշտացավ, յիս քիզանից՝ սով, ա՛չկի լուս:

5 Մակամ օչով յար չէ սիրի՞, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա.
էշխեմետ ջունուան իմ էլի, ման իմ գալի յա՜նա-յանա.
էս դարդեն օչով չըքաշե, վուր մե դանգին չի դիմանա.
Սիրտըս լուրի պես խորվեցիր էշխիտ կըրակով, ա՛չկի լուս:

Դոստիրըս դուշման շինեցիր, յադերուն ի՞նչպես դոստ անիմ.
10 Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ.
Ա՛ստվաձ վըկա, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպես դուս տանիմ.
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխըն է ծով, ա՛չկի լուս:

Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըտ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պես.
15 Օխտըն տարի էլ ման գուքամ՝ սազըն ձեռիս, Ղարիբի պես.
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չկի լուս:

Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ ասի.
Իմ հուքմի-հեքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ շահ չիմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց՝ զա՛լում, յիս էն մահին մա՛հ չիմ ասի,
20 Հենչաք ըլի՝ դո՛ւն վըրես լաս, մազըտ շաղ տալով, ա՛չկի լուս:

էս էլ էն հանգով. Արութինի ասած, քրnնիկnնի 446-ին (1758):