Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25

Անգին ակըն վըրետ շարած, անբան օսկու ռախտ իս, գո՛զալ,
Աստվաձ քիզ m նըրա՛ն պահե, ում հիդ վուր նըվախտ իս, գո՛զալ,
Բըլբուլին լիզու շինեցիր՝ դուն վարթի դըրախտ իս, գո՛զալ,
Վարթըն մե ամիս ումբր ունե՝ դուն ամենան վախտ իս, գո՛զալ:

5 Մեմեկ, մեմեկ էլ չի ասվի՝ թարիփըտ դառավ քուլիչով.
Պատիրըտ զարով, զարբաբով, դոշամետ՝ խալով, խալիչով.
Տախտակնիրըն՝ էբծաթեմեն, միխիրըն՝ օսկե գուլիչով.
Խոսրով փաչայեմեն թողած, դուն Թովուզի թախտ իս, գո՛զալ:

Սկանդարի -Զուլղարի թողած ջավահիր իս, անգին լալ իս.
10 Դանգըն դանգի միչեն հանած, հիդքաշած մըսխալ-մըսխալ իս.
Յիփ դուն սեյրանգահըն կեհաս, օչով այնումըտ չէ գալիս,
Փաք չունիս փաչազադիմեն, անղամ, առանց սախտ իս, գո՛զալ:

Թեգուզ մըտոք ճարտար ըլի, կանց Սողոմոն դա՛դա ըլի,
Թեգուզ մարքարիտով լիքըն, թեգուզ սադափ, սա՛դա ըլի,
15 Թեգուզ արե՛գագ, լուսնի՛ակ, թեգուզ հուրիզա՛դա ըլի,
էտ քու ամեն մարիփաթով դիփունին կու ախտիս, գո՛զալ:

Յիրգնուց վըբետ ձուն է էկի՝ փունջ մանիշակ նուր իս, ջա՛նում.
Մոդըտ նըստողըն կու էրվի՝ էտ նազի տեր վուր իս, ջա՛նում.
Դիռ Սայաթ-Նովեն չէ միռի՝ դուն ինչի՞ տըխուր իս, ջա՛նում.
20 Թաք յիս միռնիմ, դուն սաղ ըլիս, գերեզմանըս վաղ տիս, գո՛զալ:

էս էլ էն Դիբայի հանգում, Արութինի ասած:
Աստվաձ թողություն շնորհե սիրեկանեն սպանած Արութին Սայաթ-Նովին, քրո¬
նիկոնի 446-ին (1758):

26


Թամամ աշխար պըտուտ էկա, չըթողի Հաբաշ, նազա՛նի,
Չըտեսա քու դիդարի պես՝ դուն դիփունեն բաշ, նազա՛նի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազա՛նի.
էնդու համա քու տեսնողըն ասում է վա՜շ, վա՜շ, նազա՞նի:

5 Դուն պատվական ջավահիր իս, է՜րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե, ա՛խ չի քաշի, վա՜յ քու կորցընողին ըլի.