Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յիփ տիղեմետ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիդի պես.
Ի՞նչ կոնիս սանթուր-քամանչեն՝ զուքսըտ չոնգուր-չանգ իս անում:

Ծուցիտ մեչըն վարթ, մանիշակ, սըմբուլ ու սուսան իս շինի.
Քու տերըն բաղըն ի՞նչ կոնե՝ քու հուտըն ռեհան իս շինի.
15 Քամին մեչըն անց է կենում՝ մազիրըտ ելքան իս շինի.
Աշխարքըն ծով, դուն մեչըն նավ, ման իս գալի, լանգ իս անում:

Տասնեմետ մեկըն չին ասի, թեգուզ աշխաըըս քիզ գովին.
Նովափար, ծա՛ղիկ ծովային, մանուշակ՝ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տանե Սայաթ-Նովին.
20 Թե աեսնողըտ մեկ էլ տեսավ՝ դիվանա-դաբանգ իս անում:

էս էլ Դիբա ու ենգիդունիայի հանգում. Արութինի ասած. մարտի վերջին, քրո¬
նիկոնի 447-ին (1759):

82


Զիս ասում, թե լաց իս էլի.
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան.
Վարթի նըման բաց իս էլի
խարերով,
խարերով.
Բարո՛վ տեսա, ի՛մ սիրեկան:

5 Արի մե դարդըս իմա՛ցի,
էշխեմետ հա՛ման իմ լացի.
Օրըս էսպես անց է կացի՝
դարերով,
դարերով.
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան:

Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
10 Տեսնողին կու շինիս մաս-մաս.
Դոշիտ պիտի լալ ու ալմաս՝
շարերով,
շարերով.
Բա՛րով տեսա, ի՛մ սիրեկան։