5
Գարունքվան վախտըն լըցվիլ է, էրա՜նի ձիզ, ծաղկած վա՛րիր,
Թե բըլբուլին բաղն ղրգեցիք, մանիշակով լիքըն սա՛րիր,
Բաս ինչի՞ ձենըն չէ գալիս, սա՛լբու-չինար, էտ ի՞նչ արիր,
Ճուխկըտ բըլբուլին սըպանից՝ կարմիր վարթըն խարին մընաց:
Ալ պուճպուճեն ասաց խափե սարումըն ղարիբ բըլբուլին. 10
Յիփ բըլբուլըն միտքըն ածավ ռեհնով կըպած թայիգուլին.
Ով վաղ գընաց, վարթըն քաղից, չասին, թե պետկ է բըլբուլին,
Վա՜յ քու դարին, ղա՛րիբ բըլբուլ, վուր լեշըտ չափարին մընաց:
Խոսկիրըտ քա՜ղցըր, քա՜ղցըր է, լիզուտ շաքար ու նաբաթ է,
Խըմողին վընաս չի անի՝ ձեռիտ բըռնածըն շարբաթ է. 15
Շափաթըն օխտն օր ին ասի՝ քու հաքածըն նուր բաբաթ է.
Հաքիլ իս բեհեզ ծիրանին՝ ծալած ղալամքարին մընաց:
Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունե, նալաթ չըկա.
Շահի մոդ խոսկն անց կու կենա, սըպանելու ջալլաթ չըկա.
Հեքիմ ու դադաստան չըկա, մե դըրուստ ադալաթ չըկա. 20
Մե մաբթ չըկեր' ազատիլ էր, Սայաթ-Նովեն դարին մընաց:
էս էլ Դիբա ու ենգիդունիայի ձենում, Արութինի ասած է, հունիսի սկզբին,
քրոնիկոնի 446-ին (1758):