Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

36

Արի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հա՛յա սիրե, ա՛դաբ սիրե, ա՛ր սիրե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Ա՛ստվաձ սիրե, հո՛քի սիրե, յա՛ր սիրե:

5 էն բանն արա, վուր Աստըձու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կա՝ հոքու, մարմնու կարքումն է՝
Գի՛ր սիրե, ղա՛լամ սիրե, դա՛վթար սիրե:

Ե՛կ, ա՛րի սիրտ, մընա դուն մե դամաղի,
10 Հալալ մըտիկ արա հացի ու աղի.
Հենց բան արա՝ մարթ վըրետ չըծիծաղի.
Խըրա՛տ սիրե, սա՛բըր սիրե, շա՛ր սիրե:

Հըպարտութին չանիս՝ դուր գուքաս Տերիտ,
Խոնարո՛ւթին արա կանց քիզ դեվերիտ,
15 Աստվաձ դիփունանցըն մին հոքի էրիտ.
Ա՛ղկատ սիրե, ղո՛նաղ սիրե, տա՛ր սիրե:

Սա՛յաթ-Նովա, է՛րնեկ քիզ, թե է՛ս անիս.
Հոքուտ խաթրի մարմնուտ ումբրըն կես անիս.
Թե գուզիս, վուր դադաստան չըտեսանիս՝
20 Վա՛նք, սիրե, անա՛պատ սիրե, քա՛ր սիրե:

Ուչլամա. Արութինի ասած, մայիսի 1֊ին, քրոնիկոնի 441֊ին (1753):

37


Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի՛ անի,
Յիս խոմ է՛ն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի՛ անի,
Թեվուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի:

5 Չըկա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Ռոստոմի-Ջալ՝ թաքա՛վուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ համդ ունիս, գոզալ թաքա՛վուր.