Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխըս արա տալ, թաքա՛վուր.
Մըտի՜կ արա քու ստիղծողին՝ նըհախ տիղ ղազաբ մի՛ անի:
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ. 10
Քանի գուզե шրբաբ ըլի՝ ղուըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն ի՛ստակ պահե, յադի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես, դըռնեմետ ջուղաբ մի՛ անի:
Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ո՛ւրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ո՛ւրիշ գըրեն է. 15
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:
Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավագ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի,
Թե կու պակսիմ, քի՛զ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի՛ պակսի. 20
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի: