Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

47

Յիս կանչում իմ լալանին.
Բադեշխանեն լալ անին.
Վա՜յ թե հասրաթետ միռնիմ,
Բըլբուլ լիզուս լալ անին.
5

Դոստիրըս հիռու կանգնին,

Յադիրըն գան՝ լալ անին:

Քի սազ գուքա ալ ղումաշըն, նազա՛նի.
Եկ ճակատիտ կա՛պե զարլու մուղայիշ.
Ձեռիտ բըռնե օսկեջըրած մըկրատըն,
10 Խուճուճ-խուճուճ կավերուտ տուր արայիշ:

Յիս կանչում իմ յարանին.
Թեջնիս, վարսաղ, յարանին.
Ո՞վ ասավ, թե նըհախ տիղ
Յարիտ մեչըն յար անին.
15

Ավիտարանըն կու տա

Խոնար մարթուն երանին:

Պատվական տեսնելու նով աբ ու նա՛ջար,
Բըլբուլին գըժվեցնող թոփ վարթի սա՛ջար,
Արկիրուտ ունքիրըտ էլավ մուհաջար.
20 Թերթերուկիտ մազըն՝ զար, օսկու զարնիշ:

Յիս կանչում իմ զայանին.
Նու ու Այիբ զայ անին.
Դո՛ւն իս ասի՝ նըհախ տիղ
Յարի սիրտըն զայ անին.
25

Շա՛հն էր քաշի, չէր դիմնա

էս իմ քաշած զայանին:

Հուտըտ աշխար բըռնից, Փըռանգի մա՛ջում,
Դաստամազըտ դառավ սիմ ու աբրեշում.
Կըռնիրըտ շիմշատ է, մատնիրըտ է մում.
30 Ծուցըտ բաղչա ունիս, մեչկըտ է ղամիշ: