Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թագիրըտ անգին ակնիրով, ըզգիստըտ զարբաբով, զարով.
Բիմըտ ու խաչկալըտ դրախտի բաղ արին, Մողնու սուրփ Գև՛ուրք:

Վիրնատունտ՝ սանդալե տախտակ, ռանգըն է տորոնի նըման.
10 Հոքով ու մարմնով կու սըրփվի, ով քիզ գուքա մոնի նըման.
Տապանակ ուխտի կըտակավ խորանտ Ահարոնի նըման.
Միաբանքըտ քաղցըր ձալնով տաղ արին, Մողնու սուրփ Գև՛ուրք:

46


էշխեմետ հիվանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի.
Վախում իմ, թե դարդըն հալե, յի՛ղի համա իմ լալի.
Շահի կարքած վեքիլի պես գի՛ղի համա իմ լալի.
Տանեն դուս արածի նըման տի՛ղի համա իմ լալի:

5 Մե տիղ հուքմի-հեքիմ չըկա՝ դուռըն էհամ, կանչիմ հա՜րա․
Վի կենա Լողմայի հեքիմըն, բալքամ դարդիս անե չարա.
Տի՛ս, թե ի՞նչպես է շըփոթվի, դուն իմ խի՛լքին մըտիկ արա.
Ջուրն էկավ, գերանըս տարավ, ծի՛ղի համա իմ լալի:

Սիրտըս էշխեմեն էրած է, դուգունըն, դաղըն ի՞նչ կոնիմ.
10 Վո՛ւնց ղոբա ունե, վո՛ւնց չափար, յիս էնպես բաղըն ի՞նչ կոնիմ.
Անղի լարըն կըտրըվիլ է, դարդակ սադաղըն ի՞նչ կոնիմ.
Նիտըս քարումըն կոտրեցի, թի՛ղի համա իմ լալի:

Ղալամըն գիրըս չէ գըրում՝ մե չուրացած թանքի նըման.
Խոսկիրըս մեմեկ չի ասվի՝ իմաստններու բանքի նըման.
15 Մեչըն չիմ կանացի մըտնի, ծովի ծածկած վանքի նըման.
Խոստովնահերըս հիռացավ, մի՛ղի համա իմ լալի:

Գիղումըն՝ մելիք-տանուտեր, քաղաք տիղըն՝ սուլթան-խան իս.
Բաղումըն՝ վարթ ու մանուշակ, սարումըն՝ սըմբուլ-սուսան իս.
Ղաբուլ ունե Սայաթ-Նովեն՝ թաք քու ձեռով դուն սըպանիս.
20 Միռնելուս համա չիմ հոքում, ցի՛ղի համա իմ լալի:

էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 446-ին (1758):