Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յա՛ր, քիզանից հիռանալըս միռնելու վըրա դըժար ա.
էշխեմետ Մեջլում իմ դառի. ի՞նչպես անիմ ինձի չարա.
Ավելի չէ՛, Սայաթ-Նովեն քիզի ծառա ու նոքար ա.
20 Նըրանից ձեռըտ քաշիլըն՝ շատ ա էտ ալ արմանալու:

5 (52)


Խաբար գընաց բըլբուլի մոդ. «Վարթըն քու գալուն մընում է,
ճըխկընիրըն բացրացիլ է, վըրեն շուռ գալուն մընում է.
Առավուտուց զանգակի պես քաղցըր ձեն տալուն մընում է»:
Բըլբուլն ասաց. «Չիմ կանա գա, պուճպուճես լալուն մընում է»:

5 Վարթըն ասաց. «Իմ բըլբուլին ալ պուճպուճեն վո՞նց կու խափե.
Թե խիլք ունիս, ղա՛րիբ բըլբուլ, է՛լ քու բաղի ճամփեն չափե»:
Քանի գուզե քընած տիղըն իր թըշնամին կուռըն կապե,
էլի վիրչումըն մեյդանըն Ռոստոմի-Զալուն մընում է:

Վարթըն ասաց. «Խա՛յան բըլբուլ, նա՛լաթ էտ քու էյթիբարին,
10 Անցկացավ ապրիլ-մայիսըն, մեկ օր չըհարցըրիր յարին»:
Չէթուղ թե մուրազին հասնին, տի՛ս ի՞նչ արավ քավթար ղարին.
Փահրադին քըլունգն ըսպանից, Շիրին՝ խանջալուն մընում է:

Աշխարումըն վարթն է էլի բըլբուլների սիրեկանըն.
Բըլբուլի լիզվով իմ ասում. «Տե՜ր, պա՛հե վարթի նըմանըն».
15 Աշխարումըս քանի սաղ իս, Սայաթ-Նովի գերեզմանըն
Շահ-Աբասի լալի նըման, Շահի՝ վրեն գալուն մընում է:

6 (53)


Մըտա էշխի քուրեն խալիս դառնալու.
Սիրտըս էլավ քե ու այիբ, էրկու բեն, (քաբաբ)
Կամով սովդեն մըտա՝ դարդըն բառնալու.
էլ ո՞ւմ բըռնիմ սե ու այիբ էրկու բեն: (սաբաբ)

5 Դադա պիտի, խոսկըն ղադիմի շինե.
Շարբաբի միչումըն խամ թիլ չըհինե.
Ջորու նըման չասե՝ իմ դեդեն ձին է,
Մարթ վուր ըլի նու ու այիբ էրկու բեն: (նաբաբ)