Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես վուր կըրակին չի դիմանում մում,
10 էնպես սախաթ կուլի, ովոր խոսի հում.
Սայաթ-Նովեն ասաց՝ է՛նդուր չէ պակսում
էրկու աչկես էրկու այիբ, էրկու բեն: (աբ-աբ)

էս հայերեն ղարահեջա է (ծան. Օհանի):

7 (54)


Այիբ Ա՛ստվաձ սիրիս, Բեն բարի կացի.
Գիմ գագաթըտ արա դա ու այիբ թո. (դաթ)
Եչ երանի չըկա Զա զալում մարթուն.
է, Ը էրեսիտ դի թո ու այիբ թո: (թաթ)

5 Ժե ժամանակ հասավ աչկերիս լալու.
Ին ինձի գըցեցիր դարդըս վուխպալու.
Լյուն լալով իմ յիս աշխարիս մընալու
էնդուր վա՜խ քաշեցի խե ու այիբ թո: (խաթ)

Ծա ծովումըն մընաց, դուս չէկավ նավըտ.
Կեն կամով ավելցըրար սըրտի ցավըտ.
Հո համան կանչում իս Ձա ձայնով դավըտ.
Ղաթ ղա՛բուլ կաց ճարիս ճե ու այիբ թո: (ճաթ)
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Րե բուն Ցո ցամքիլ է, Հյուն հունար ունի,
Փյուր փակեցին դուռըն, Քէնը քար ունի.
15 Եվ Օ Ֆեն կարթալու Ա՛ստվաձ ճար ունի,
Հալալ Սայաթ-Նովուն՝ կեն ու այիբ թո: (կաթ)

էս այբբենական ղարահեջա է, հայերեն (ծան. Օհանի):

8 (55)


Այիբբիմըն կարթացիլ իմ դասեդաս,
Հասա Ռա, է, հասա Ջե, հասասե.