20
Ա՛խչի, հենց գիդեիր յի՛ս իմ քու ասած.
ասկտ էր անիծած»:
Ախչիկն ասաց. «Սիրտըս խոսկով լըցրեցիր,
Յիս իմն էի ասում, դուն ավելցրեցիր,
Քու դուլըն կուլիմ, թեվուր ինձ պըրծեցրիր.
Թամամ էս աշխարքիս մինք կուլինք գոված,
[յի՛ս քիզմեն էրած]»:
25
Սայաթ-Նովեն խաղիր կոսեր հանգերով,
էրկու յարըն կու խաղէին նարդերով,
Մեկ-մեկու հիդ շանց կու տեին վարթերով,
Թաք նըրանց մեչըն յիս էի էլած,
չըլեի էրած:
Յարի ձեռնեմեն դադ կոնիմ, փըշին գերի բըլբուլ իմ յիս,
Ինձ համա դըռնիրըն փակ ին, վանքի դուռըն մե ղուլ իմ յիս,
Խոսկիր չիմ գըթնում, վուր ասիմ. սազըն ձեռիս մալուլ իմ յիս,
Կըրակի կողքին բուսցըրած, թառամած մե սըմբուլ իմ յիս:
5
Վունց արևից էրված ծաղիկ, էրված իմ յիս իմ յարեմեն,
էրված յարիս դիղ չըդըրից իր փիրուզե խաս կըռնեմեն,
Քանի լացի, աչկըս թացի, անց չըկացավ միր դըռնեմեն,
Ջահիլ կինքըս տանուլ տըված, մե փըշըրված բըրուլ իմ յիս:
Նո՞ւր կու լաս դուն յարիտ համա, օրիրըտ դար, Սա՛յաթ-Նովա,
10
Ո՞վ կու հարցնե, թե յար չունիս, խաղիրըտ՝ յար, Սա՛յաթ-Նովա,
Վարթ ուզեցիր խաս բաղչեմեն, քիզ տըվին խար, Սա՛յաթ-Նովա,
Ա՛սա չունիմ ումբր ու արիվ, ձըմիռ չանցած կու հալիմ յիս:
Յա՛ր, քու կարոտըն քաշում իմ անմահական ջըրի նըման,
Ռա՛հմ արա, դուռըտ եմ էկի օջախի ու փըռի նըման,
Սերըտ սիրտըս կես է արիլ ջահվարդարի թըրի նըման,
էշխիտ ալավըն ինձ էրից բաբելական հըրի նըման: