Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7

էսօր յիս էն դուր խոսեցի,
Վուր սիրուն ջեյրանըն տեսա,
Հուրի-փերին մեչըն պառկած
Օսկե օրորանըն տեսա։

Գիր գրեցի, վուր խընայիս,
Մե գամ շուռ գաս ու ինձ նայիս.
Փառք Աստըծու, վուր հիմա յիս
էկա ու քիզ տանը տեսա։

Ասի, թե քիզ հուրն է ծընի,
Ինձ մի՛ վառի, մի՛ չորցընի,
Արիվն ի՞նչ է, վուր քի անցնի՝
Ծեքի հուրհուրանըն տեսա։

Թե ինձ արժան թայ իս գայի,
Արի խաղանք գոլի-գոլի.
Բանանք վարթի խաս փոթոլի,
Գույնըզգույն շուշանըն տեսա։

Սայաթ-Նովեն քի ղուլ դառնա,
Սուրաթըտ լուսնակից լավն ա,
Անունըս սե ու թո տառն ա,
Վը-ի վիրչումն անի-ն տեսա: