Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8

Անգաճ կըտրած ղուլըտ յիս իմ՝ ուրիշ նոքարն ի՞նչ իս անում.
Ինձ պես քիզ ո՞վ կանա սիրե, էլ խային յարն ի՞նչ իս անում։

Հնդու թաքավուրի թախտն իս, սարքած անգին դիբա-զարով,
էրանի քու ղուլ-ծառային, ծոցըտ լիքը մուշկ-ամբարով.
Օսկե տախտակնիր ին սազում քոշկ-ամարաթիտ՝ մարմարով.
Դուն մե փոքըր, սիրուն բերթ իս՝ գուղի նիղ դուռն ի՞նչ իս անում:

Գըլխին սիպտակ ձուն դըրած սար, բոլորքըտ զառ-մանիշակում.
Շիմշարտի ծառ, մերու նըման թերթերուկըտ շուք է ձըգում.
Հունիս ամսի բաղ ու բաղչա՝ վըրետ բլբուլ է ճըկճըկում.
Նուր բաղ էլած կոկոր ալվարթ, սիրեկան խարն ի՞նչ իս անում։

Ա՛րի, խոսկ տուր, էս աշխարում՝ մենք իրարից ձեռ չը քաշինք,
Սիրուն ծոցիտ ռեհանը միր էրկըսիս մեչ փայ անինք,
էրնեկ մենակ օթախումըն համաշա յիս ու դուն ըլինք,
Սայաթ-Նովեն է աղաչում, էլ ավել ջարն ի՞նչ իս անում։