Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12

Աստղերու պես չիրգընքի հըրաշ իս դուն.
Կարմիր վարթ իս, դաշտի ալ-ղումաշ իս դուն.
Գարնան սիրուն ծաղիկներեն բաշ իս դուն.
Սանթուր իս դուն, քամանչա իս, տաշ իս դուն.
Հուր-հրեղեն, ծովի ջեյրան, ռաշ իս դուն։

Աջա՞բ վուչ մե լալի մոդ չը կըթվեցիր,
Վուր ինձ նըման խիղճ եսիրին մորթեցիր.
Դիղի համա քու ջադվարից տրվեցին.
Քի սազ նաղաշ չելավ, ինչքան փորցեցին՝
Հնդստանի ղալամի նաղաշ իս դուն։

Կինքըս առանց քիզ մահի է նըմանում.
էշխիտ դամբ ու զինջիլին չիմ դիմանում.
Չիմ գիդի թե էլ ի՞նչի իս սըպանում.
Ինձ տեսնում իս, յիս քիզ իսկի չիմ տեսնում.
Բրոլե ղութում նըստած հերիք մաշիս դուն։

Արղալու պես սար ու քոլիր կու սիրիս,
Ամպի նըման ծով ու գոլիր կու սիրիս.
Ջեյրանի պես ազատ չոլիր կու սիրիս.
Ջուրա-ջուրա զարբաբ շորիր կու սիրիս,
Քու տեսնողի համար «ա՜խ ու վա՜շ» իս գուն: