Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44

Ի՞նչ կուլի, յար, օրից մե օր միր տուն գաս.
Ուրիշներու նըման չը գաս՝ թաքուն գաս՝ —
Վիրեն վեր գաս՝ լուսնակի պես ինձ հուր գաս.
Վուր պատկիրքըտ ամեն յագի ցույց չը տաս՝
Ծիծեռնակի պես միր դըռնեն՝ դուս գընաս։

Գուզիմ ծեքի արիվ ըլիմ, վառ ըլիմ,
Ձիր բագումըն մե շըվաքով ծառ ըլիմ,
Կացնով չը տաս, թուղ լի հա՜ դալար ըլիմ,
Հի հարևան, քի միշտ յարիքար ըլիմ,
Վուր միր տուն գաս՝ քու տան պես՝ յիփ ուզենաս։

Առանց մահի քիզնից մարթ չի հիռանա.
Ասա՛, քիզնից վըրես ի՞նչ միղ կու մընա.
Իմ դարդը քու սըրտում յի՞փ տիղ կունենա.
Քու էտ սիրուն գունքըտ էլ միշտ չի մընա,
Աստղերու պես թեգուզ յերգինք բացրանաս.

Սայաթ—Նովեն զարբաբի պես, զարի պես,
Յա՛ր, ճըտովըտ գըցած ըլեր շալի պես,
Վայ թե, վիրչում իմ ասլին հավան չըլես՝
Քոը դըռանըտ յիս կու պառկիմ ղուլի պես՝
Հողի նըման ինձ կոխ տալով անց կենաս։