Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15

Հենց իմացար սոված էի, լի սեղանի հա՞մա էկա,
Քիզիդ խոսիլ էի ուզում՝ մոդըտ դամի համա էկա.
Ասի, քիզիդ լուսացընիմ, ուրախ ժամի համա էկա.
Մոռացիլ իմ... լավ միտս չէ, թե ինչ բանի համա էկա:

Դուն մե թաքավուրի թագ իս, յիս էլ... հա՜ ճուրտի դարումըն
Դուն համաշա զարթարած իս դիբայումն, անգին զարումըն.
Սիրուն բըրոլե շուշա իս՝ սանդալե թանգ փանջարումըն.
էրեսըտ՝ օսկե հալիլա, քի մոդ ջամի համա էկա։

էնդու համա թանգ հախ ունիս՝ դիբա իս, զարբաբ ու զար իս.
Խորասանու ջավարգեն իս, Հնդստանի ղալամքար իս.
Յիս մե ղարիբ սովդաքար իմ, դուն Մարանգի շեն բազար իս.
Չունքի ղարի գինը չունիմ, էնդու խամի համա էկա։

Իմ աշկի լուս, պարտկ դի վրես, լիզուս քի պարակի տիղ կու տամ
Գըլուխըս քի բարաթ կու տամ, մեջլիսի քեփ ու զող կու տամ.
Համաշա քու տիսըն գու քամ, իմ ջանքս քի մատաղ կու տամ.
Տա ինձ կինք տու, յա սըպանի, դադաստանի համա էկա։

Թեգուղ աշխարքըս հավաքվի, քու թարիփըտ ի՞նչպես կարվի.
Ի՞նչ Հնդստան, Փռանգս տան, քու նըմանըտ վո՞ւնց կու ճարվի
էս ջրատար Սայաթ-Նովեն աղաչում է վուղչ աշխարհին.
Թողի Հալաբն ու հիռացա, քի մոդ Շամի համա էկա: