Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16

Արար աշխարքըն զըմայլվից, մաթ մընաց
Լուսնի պես քու վառ նըկարի համա, յա՛ր.
Վըզիտ օսկե բարակ զինջիլ կա գըցած
Դոշիտ խաչի ու գոհարի համա, յա՛ր։

Քու կարոտըն ինձ գիրիզման կու տանի.
Ինձ միզ գալուց սար ու ձուրը սուք կանի.
Ով չէ տեսի, նըրան կուտա էրանի,
Վուր մեռիլ է քու դիդարի համա, յա՛ր։

Ջանըս, հոքիս կամով ցավիտ բախշեցի,
Ջահել կինքըս ճանապարիտ մաշեցի,
Չասիս միթամ թե քիզնից ձեռ քաշեցի՝
Յիս կու մեռնիմ իմ իղրարի համա, յա՛ր։

էս աշխարը կոսիս միզնից խըռով ա,
էնդուր աշկըս թաց ու լիզուս խորով ա,
Աստձու արչիվ միղավուր Սայաթ-Նովան
Մեռնում է իր անսիրտ յարի համա, ճա՜ր: