Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20

Բազում թութի ղուշն է կանչում՝ յիս բլբուլի ձայնն իմ ուզում.
էրազումս ճարն ասեցին՝ լիքը գուլաբդանն իմ ուզում.
Բլբուլն ասաց—«յիս լալիս իմ՝ վարթիս թուփ ու թաղն իմ ուզում».
Յիս էլ սարիր անցա էկա՝ իմ ազիզ վաթանն իմ ուզում:

Քի պտրելով ջանըս մաշից, արուն-քրտինքով թաց էլա.
Վարթս տեսա քաղած, թափած, բլբուլի պես խիստ լաց էլա.
Դուն մե գոված օսկե զութի, մեչը լիքը պահած է լալ,
Յիս ուզեցի, մեկը չասից, թե ինչի էդ բանն իմ ուզում:

Դուս եկ, պահված դա՛շտի մարալ, քի պահպանող ծառիտ էրնեկ
Գունքըտ կոկած թուղթ-մաքաղաթ, մարմարե դիդարիտ էրնեկ.
Դուն մե թազա Չինումալին՝ ի՞նչպես չասիմ, յարիտ էրնեկ.
Հին քարխանի զար ու զարբաբ, ինձ ամա քու խամն իմ ուզում:

Քու նամակըտ յիս կարթացի, իմն ի՞նչի դուն չը բացեցիր.
Մե գամ էլա ինձ չիս իջում, ի՞նչի էտենց ինձ ատեցիր.
Միթամ մէ խիղճ եսիր իմ յիս, գիրըս կարթա ու իմացիր.
Հիվանդ իմ, ծածկվելու համա քու ատլաս յորղանն իմ ուզում։

Նամարդութին յիս չիմ անի, ինձ ավատա, ա՛յ իմ ազիզ,
Եկ նուրմեկանց ինձ մի վառի, հենց էն գլխեն էրած իմ յիս.
Սայաթ-Նովեն քիզ ասում է՝ «յիս բլբուլն իմ, դուն վարթն իս».
Ինձ դիր օսկե ղափազումն, շաքարով բադամն իմ ուզում։