Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19

Իմ էս ցավի նըման ցավը թուղ վուր ամեն մարթու բըռնե.
Լիրթ ու թոքը կու չորցընե, ում սըրտումըն սա բուն դընե,
Ում տունն ընգնե՝ ախպեր, ծընող, դիփ իրարից կու բաժանե,
Էրկու խոսկով անգիր ասիմ՝ սերը վուր կա՝ դըժար բան է։

Լիզուն բերնում մեռցընում է՝ էլ չիս կանա մե բառ ճարի,
Վազնի ճուղքից կապեր ունե՝ պինդ կու կապե, կու չարչարե,
Աստվաձ չանե մե գամ յիրթվիս, էլ փրգվիլը խիստ դըժար է,
Իմ լավ հալին ինքը տերը թող օշովի արժան չանե։

Աշխարըս քի թարիփ կոնե՝ դուն սիրուն իս ջեյրանի պես,
էնդու համա աղաչում իմ՝ սիրտ ունենաս իմինի պես.
էրնեկ ըլի քու սիրածին՝ սիրտ կունենա ասլանի պես՝
Ռոստոմ-Զալն էլ չը պատահե էն թըրին, վուր նա կու հանե։

Եկ մե փուքըր անգաճ արա. քու էշխեմեն էլավ դարդըս,
Էլ ինչի՞ իս հագա տալիս՝ առանց էն էլ նաչար մարթ իմ.
Դուն մե քաղցըր կաթնախպուր իս, առուտեհան բացված վարթ իս.
Ալ ու ալվան տերիվներով, հոտըտ արար-աշխար կառնե։

Գիշիրներըն դուսն իս ըլում՝ չիմ գիդի տանն ո՞վ Է մընում,
Չինի թասն ինձ բան չի անի... յիս զարթուն իմ՝ սիրտս Է քընում ,
Մեռնիմ Էն սուրփ փիրի հոքուն, յիս խումար իմ, չիս իմ անում,
Էս «հայ-հույին» Սայաթ-Նովեն կու դիմանա՝ ինչ Էլ անեն։