Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22

էնենց մարթ կա, փչես, տիղում վեր կընգնե՝
Ղչաղ մարթու ուժն ու հալը կու փտնե,
Տիբում մե քոռ, ժանգուտ դանակ չիս գթնի՝
Խորասանու սուր խանջալը կու փտնե։

Մարթ էլ կա, վուր չունե օջախ ու բինա,
Մութը նընգնի չի իմանա ուր գընա.
Հնդու խուրմեն կը գիդենա կաղին ա՝
Բադ մտնելիս, հասած բալը կու փտնե։

Մե ուրիշն էլ ծով կու մտնե նավի պես,
Գուրտըն աչկին կերևա աժդահի պես.
Մարթ էլ կա, վուր չոլում թրչված հավի պես՝
Իրենց տանը Ռոստոմ-Զալին կու փտնե։

Չոբանըն ինչ կոնե ալմաս — ջավահիր,
Ուրախ կուլի՝ միշտ ունենա նուր պանիր.
Բալիշը քար, միշկին կապած մի քանդիր՝
Բեքտաբեգի քիրման-շալը կու փտնե։

Խոզըն ի՞նչպես կանա ծառը բացրանա.
Էս աշխարում չար մարթ պիտի չմնա.
Սայաթ-Նովեն յիփոր մեջլիս կու գնա,
Քեփ կու սիրե՝ ղալմաղալը կու փտնե։