Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

23

Ով հարևնին բարի աչկով կու նայեք
Հարևանն էլ չի լի խային, անբարի,
Չար մարթն էլ միշտ մարիփաթից զուրգ կուլի,
Լավ ծնուղքին ուշունցով կու զարթարի։

Մարթ կա, ճիճվի պես սողալով կու գնա,
Միշտ բերնումն օցի լիզի կունենա.
Չարի ցավը շարութենից կու մնա,
էս առած է, յիս ինձնից չիմ հնարի։

Նամարդ մարթը մե լեշի բաբաթ կուլի,
Նրա գլխին գդակն անսազ զարթ կուլի,
Ով էլ մարմնով ուղտի պես անհարթ կուլի,
Ծուռ վիզը թող հա կարմնջին հարմարի...

Կավե ջամըն վունց կուլի մե թանգ շինի,
Ամեն ծառ էլ կըլեպ չի տա դարչինի.
Սայաթ-Նովուն պահե, տընետ դուս չըլի՝
Նրա պես դուլ դուն կինքումըտ չիս ճարի։